Ռուսաստանը դեմքով շրջվում է դեպի հնդկական, իսկ Հնդկաստանը՝ ռուսական կինո11.06.2014
Հնդկաստանը Ռուսաստանին առաջարկել է շարունակել ԽՍՀՄ-ի քայքայումից հետո ընդհատված համատեղ կինոարտադրությունը: Այդ մասին ՌԴ մշակույթի փոխնախարար Ելենա Միլովզորովայի հայտարարությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ին:
«Հնդկական կողմը հետաքրքրություն է հայտնել համատեղ կնոարտադրության մասին: Ես կարծում եմ, որ դա հետաքրքիր է: Հնդկական կինոյով ռուսաստանցիների մեկ սերունդ չի որ հասակ է առել: Ժամանակակից հնդկական կինոները նույնպես արժանի են հետաքրքրության: Նաև կարոտի վրա բարձրացող զգացմունքները այդ ֆիլմերի նկատմամբ հետաքրքրությունը կմեծացնեն»,- նշել է փոխնախարարը:
Հնդկական արտադրության կինոնկարների ցուցադրությունը, ըստ նրա, կարող են ընդգրկվել 2015 թ.-ին Ռուսաստանում անցկացվելիք Հնդկաստանի մշակույթ օրերի ծրագրում:
Փոխնախարարը նաև նշել է, որ հնդկական կողմին հետաքրքրում է ռուսական արտադրության վավերագրական կինոնկարները: Դա, ըստ Միլովզորովայի, այդ երկրում Ռուսաստանի ժամանակակից կյանքի նկատմամբ հետաքրքրության դրսևորում է: