Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Նոր արթ-տարածություն և մոռացված հնի վերականգնման ժամանակակից փորձ


Պետերբուրգում, վերջերս վերանորոգված Կվարենգի պալատում կայացել է ներկայացում, որին մասնակցում էին դերասաններ, «Դյու Սոլեյ» կրկեսի աստղերը և երաժիշտներ: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ntv.ru»-ին:

Ներկայացումը կոչվում էր «Սատուրնալիա՝ ի պատիվ անտիկ ժամանակների հողագործության տոնակատարության: Հանդիսությունը, որը տոնել են Հին Հռոմում, նվիրված է եղել Սատուրն աստծոն և համարվում է առաջին դիմակահանդեսային տոնակատարությունները:

Նոր արթ-տարածությունում ծաղրածու-մնջախաղացները վենետիկյան ներկայացումների ոճով ցուցադրել են մնջախաղ: Պալատը վերածվել էր հնագույն դղյակի:Պատերը ձևավորել էին բաղեղներով, իսկ հանդիսատեսների գլխավերևում թռչկոտում էին թիթեռնիկներ: Հանդիսատեսներին էլ պարտավորեցրել էին ներկայանալ դիմակներով:

Այսուհետ այդ նույն եղանակով կազմակերպիչները մտադիր են ներկայացումներ բեմադրել նաև այլ պատմամշակութային ժամանակաշրջաններին բնորոշ ձևերով ու բովանդակությամբ: Իսկ պրեմերիային ներկայացման մասին հանդիսատեսների ոգեշնչված արձագանքները վկայում են, որ նախագիծը հաջողված է և ակնկալվում է դրա շարունակականություն:

Կազմակերպիչները վստահեցնում են, որ թատրոն-դիմակահանդեսի ժանրը, որը ենթադրում է ինտերակտիվ հաղորդակցություն, կարող է շատ հետաքրքիր որակներ տալ: Այդպիսի արթ-նախագծերը կսզբնավորեն պետերբուրգյան երբեմնի դիմակահանդեսների վերականգնումը հին առանձնատներում:
    Դիտվել է 260 անգամ
    12345678