Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Բալետ, որտեղ գլխավոր հերոսը ոչ թե Եվգենի Օնեգինն է, այլ՝ Տատյանան

11.08.2014

Այսօր՝ նոյեմբերի 8-ին, Մոսկվայի Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան երաժշտական թատրոնում կկայանա անսովոր պրեմիերա: Հայտնի խորեոգրաֆը, կարդալով «Եվգենի Օնեգինը», եկել է այն եզրակացության, որ այդ չափածո վեպի իսկական հերոսը ոչ թե Եվգենին է, այլ՝ Տատյանան: Այդ մասին տեղեկատվությունը «taglur.am»-ը հաղորդում է՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Չբավարարվելով պուշկինյան տեքստի մանրամասն ուսումնասիրությամբ Ջոն Նորմայերը կարդացել է նաև բոլոր այն գրքերը, որոնք հեղինակի ցանկությամբ վեպում ընթեցում է հերոսուհին:

Ինքը՝ Նորմայերը պրեմիերայի նախօրեին խոստովանել է, որ հավանաբար իր արվեստի մեջ ինքը թևակոխում է մի նոր փուլ: «Ետ նայելով, ես հասկանում եմ, որ ստեղծագործում էի զգայարաններով: Այժմ եկել է ռացիոնալ լուծումների ժամանակը»,- ասել է նա:

Նորմայերյան «Տատյանան»՝ «Օնեգինը» չի: Այս նոր բալետի լիբրետոն վեպի պարզ փոխադրումը չի: Այնտեղ չի հնչում նաև Չայկովսկու երաժշտությունը: Լիբրետոն խորեոգրաֆն ինքն է հորինել, հերոսներին հագցնելով խորհրդային ժամանակաշրջանի հագուստներ՝ նրանց խորասուզելով միատոն առօրյայի մոխրագույն մշուշի մեջ, որից այնքան շատ երազում է դուրս փախչել Տատյանան:

Իսկ բալետի նոր պարտիտուրան գրել է Լերա Աուերբախը: Խորեոգրաֆի ասելով, այդ երաժշտության մեջ արտացոլվաց են իր անձնական տպավորությունները պուշկինյան հանճարեղ ստեղծագործությունից, քանի որ այն իր համար ոչ այնքան «ռուսական կյանքի հանրագիտարան է», որքան համաշխարհային գրականության արժեք, որը յուրաքանչյուր մարդ կարդում է յուրովի:
    Դիտվել է 1011 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ