Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Թատրոնի գեղարվեստական ղեկավարը իր հոբելյանը նախընտրել է նշել բոլորից հեռու

11.09.2014


Այսօր՝ Նոյեմբերի 9-ին, լրանում է Մոսկվայի «Պյոտր Ֆոմենկոյի արվեստանոց» թատրոնի գեղարվեստական ղեկավար Եվգենի Կամենկովիչի ծննդյան 60-ամյակը: Ռեժիսորը իր հոբելյանը որոշել է նշել բարեկամներից ու գործընկերներից հեռու: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ին:

«Նախօրեին Եվգենի Բորիսովիչը մեկնել է Մոսկվայից: Նա մեծ նշանակություն չի տալիս իր հոբելյաններին, չի սիրում աղմկոտ շրջապատ և բարձրագոչ բառեր, թեև թատրոնի դերասանները այս հարցում ունեցել են բոլորովին այլ պլաններ իրենց գեղարվեստական ղեկավարի ծննդյան օրվա կապակցությամբ և նրա մեկնելու մասին իմացել են միայն մի քանի օր առաջ»,- հայտնել են թատրոնից:

Նշենք, որ Կամենկովիչի ղեկավարությամբ թատրոնն իրականացնում է շատ ակտիվ հյուրախաղային գործունեություն, թե Ռուսաստանի տարածաշրջաններում և թե մերձավոր արտասահմանի տարբեր երկրներում:

Ընդամենը մի քանի օր առաջ, նոյեմբերի 5-ին և 6-ին թատերախումբը հանդես էր գալիս Պսկովի հանդիսատեսների առջև: Այնտեղ նրանք ներկայացրել են իրենց ամենառուսական և ամենահաջողված գործերից մեկը՝ «Ռուս մարդը rendez-vous-ում» բեմադրությունը՝ ըստ Ի Տուրգենևի:

Այդ «Հյուրախաղերն անցել են հիանալի»,- նշել են թե հանդիսատեսները և թե դերասանները:

Ի դեպ, «Պյոտր Ֆոմենկոյի արվեստանոց» թատրոնը 2014թ.-ի մայիսի 6-ին և 8-ին հյուրախաղերով հանդես է եկել նաև Երևանում: Մոսկվացի դերասանները հայ հանդիսատեսին Գ. Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնի բեմում ներկայացրին Ի Տուրգենևի հայտնի գործի հիման վրա Կամենկովիչի այդ նույն բեմադրությունը և Ա Օստրովսկու «Գայլեր և ոչխարներ» ստեղծագործության մեկնաբանությունն՝ ըստ Պ. Ֆոմենկոյի:

Ավելացնենք, որ այս թատերաշրջանում թատրոնը առանձնահատուկ նորություններ չի պատրաստվում մատուցել իր հանդիսատեսներին, քանի որ հին բեմը փակվել է վերակառուցման նպատակով, իսկ ներկայացումներն էլ աստիճանաբար տեղափոխում են Նոր բեմի Փոքր դահլիճ: Թատրոնի հիմնական շենքի վերակառուցումը նախատեսվում է ավարտել միայն եկող տարվա ամռանը, իսկ ներկայացումերը ցուցադրվելու են միայն ցերեկային ժամերին:

Եվգենի Կամենկովիչը ծնվել է 1954թ.-ին խորեոգրաֆ Բորիս Կամենկովիչի և օպերային ռեժիսոր Իրինա Մոլոստովայի ընտանիքում: Թատերական կրթությունը ստացել է Ռուսաստանի պետական թատերական ինստիտուտում: Զբաղվել է թատերական ոլորտում մանկավարժական գործունեությամբ: բեմադրություններ է իրականացրել ոչ միայն ռուսական, այլև մի շարք արտասահմանյան բեմերում:

Պյոտր Ֆոմենկոյի մահից հետո, 2012թ .-ին թատերախումբը նրան ընտրել է որպես թատրոնի գեղարվեստական ղեկավար:
    Դիտվել է 523 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305>>հաջորդ