Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Երկրորդ ճապոնացի օսկարակիրը անիմատոր է

11.09.2014

Ճապոնացի հայտնի անիմատոր Հայաո Միյաձակին 2014 թ.-ի դարձավ երկրորդը իր հայրենակիցների մեջ, ով կինեմատոգրաֆիայում կատարած նշանակալից ներդրումների համար արժանացել է Ամերիկյան կինոարվեստների ակադեմիայի պատվավոր «Օսկար»-ի: Առաջինը ճապոնացի կինոգործիչներից օսկարակիր է դարձել Աքիրա Քուրոսավան (1990թ.) : Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ին:

Նախօրեին՝ նոյեմբերի 8-ին, բացի Միյաձակիից, այդպիսի պատվավոր մրցանակների են արժանացել նաև համաշխարհային կինոարվեստում նշանակալից ներդրումներ կատարած ևս երեք արտիստներ՝ ֆրանսիացի ռեժիսոր Ժան-Կլոդ Կարյերը, իռլանդացի դերասանուհի Մարի Օ՝Խառան և երգիչ և հասարակական գործիչ Հարրի Բելաֆոնտեն:

Հատուկ մրցանակների հանձնման արարողությունը կայացել է Լոս-Անջելոսում:
    Դիտվել է 406 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106