Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Արտաքին գործերի նախարարը խոստովանել է իր համասեռական լինելը

11.10.2014

Իշխանությամբ օժտված համասեռականը արգելել է Վալերիայի, Իոսիֆ Կոբզոնի, Իվան Օխլոբիստինի, Միխայիլ Պորեչենկովի և Օլեգ Գազմանովի մուտքը Լատվիայի տարածք: Այդ մասին «izvestia.ru» ում հրապարակված տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

«Երբ հպարտանալու այլևս ոչինչ չի մնում» հոդվածի հեղինակ, լրագրող Միխայիլ Շախնազարովը, իր նյութն սկսում է հարևան Լիտվայում արձանագրված այն փաստով, որ տակավին վերջերս Ավստրիայից մերձբալթյան այդ երկրում դեսպան նշանակված Ջոնաթան Շպիտցերը իր հավատարմագրերը հանձնելիս «ժամանել է ոչ թե էլեգանտ տիկնոջ հետ, այլ իր հունգարացի ամուսնուն թևանցուկ արած»:

Իսկ ինչ վերաբերում է, ռուսաստանցի հայտնի արտիստների մուտքը Լատվիա արգելող որոշմանը, ապա պարզվում է, որ դա և ուղղակի և անուղղակի կապ ունի այդ ակնհայտ և պաշտոնական համասեռականության հետ:

Բանն այն է, որ հոդվածի հեղինակը նկատում է, որ հարևան երկիր ռուսաստանցի արտիստների մուտքն արգելող որոշումից ոչ ավանդական սեռական կողմնորոշմամբ որևէ անձ չի տուժել, թեև այդ երկրի «փոփ հարթակը» այնքան հարուստ է այդպիսի կողմնորոշում ունեցողներով:

Հոդվածագիրն այդ երևույթի մեջ նկատում է միտում, որի հիմնավորումը մատնանշվում է Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգար Ռինկևիչի խոստովանության մեջ: Մերձբալթյան հանրապետության արտաքին հարաբերությունների գերատեսչության ղեկավարը, ով սոցիալական ցանցերում աչքի է ընկնում ակտիվությամբ «Twitter»-ի իր էջում տեղադրել է մի հայտարարություն, որում նա նշոմ է, որ ինքը հպարտ է իր համասեռական լինելու համար և բոլորին մաղթում է հաջողություն:

«Սակայն ամենից հետաքրքիրը նույնիսկ դա էլ չի,- նշում է հոդվածագիրը: - Ամենից հետաքրքիրն այն է, որ Ռինկևիչի սեռական հակումներն ազդում են հատկապես ոչ թե մի այլ տեղ, այլ ուղղակի նրա ծառայողական բնույթի որոշումների վրա»:

Ըստ հոդվածագրի Լատվիայի տարածք բնական սեռական հակումներով դերասանների մուտքն արգելող «խաղերը հարվածել են ոչ թե ռուսաստանցի արտիստներին, այլ Լատվիայի տնտեսությանը»:

Նա նշում է, որ Լատվիայի ԱԳՆ-ի այդ արգելքներից հետո Յուրմալայում ընկել են անշարժ գույքի գները, Ռուսաստանի քաղաքացիների կողմից «դրանց նկատմամբ պահանջարկը նվազել է, որոնց շնորհիվ ամռանն ապրում է Յուրմալան»:

«Աշխարհի քարտեզի վրա քիչ երևացող Լատվիայի» արտաքին գործերի նախարարի այս քաղաքական գծի շնորհիվ նրա հռչակը տարածվել է ամբողջ մոլորակով: Նույնիսկ ամերիկյան «The Washington Post»-ն է անդրադարձել այս թեմային և ներբող տպագրել հասցեագրված Ռինկևիչին, ուր մասնավորապես նշվում է, որ «լատվիական ԱԳՆ-ի ղեկավարը մեծ քայլ է կատարել հետկոմունիստական Արևելյան Եվրոպայում համասեռականների իրավունքները պաշտպանելու» ուղղությամբ:
    Դիտվել է 357 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389>>հաջորդ