«Pink Floyd»-ը հրաժեշտ է տալիս լիրիկական նոտայով11.10.2014
Բրիտանական հանրահայտ «Pink Floyd» համույթը թողարկել է իր վերջին «The Endless River» («Անվերջ գետ» խորագիրը կրող վերջին ալբոմը, որն այսօրվանից սկսել է վաճառվել ամբողջ աշխարհում: Այդ մասին «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
Երաժիշտները որոշում են կայացրել այսուհետ այս կազմով չձայնագրվել:
Նոր ալբոմը կազմված է այնպիսի ստեղծագործություններից, որոնք պատրաստվել էին դեռևս 1993 թ.-ին՝ «The Division Bell» ալբոմի համար, սակայն տարբեր պատճառներով դրա մեջ չեն մտել:
«The Endless River»-ը վերջին 20 տարում այս հայտնի խմբի կողմից թողարկվող միակ նոր ալբոմն է: Ստեղծագործությունները գրել են կիթառիստ Դևիդ Գիլմորը, հարվածային գործիքների կատարող Նիք Մեյսոնը, ստեղնաշարային գործիքներով նվագող Ռիչարդ Ռայթը, ով 2008 թ.-ին կնքել է իր մահկանացուն:
«BBC» ռադիոկայանին տված հարցազրույցում Մեյսոնը և Գիլմորը հաստատել են, որ «The Endless River»-ը լինելու է իրենց վերջին համատեղ աշխատանքը: «Վշտալի է, բայց սա վերջն է».-ասել է Գիլմորը: Միաժամանակ կիթառահարը ասել է, որ հավանական է, որ իր ապագա մենահամարգների ժամանակ ինքն օգտագործի Ռայթի հետ ստեղծած նյութերը: «Իմ մոտ կան որոշ ձայնագրություններ, որոնք արել ենք Ռիքի հետ: Հույս ունեմ, որ դրանք տեղ կգտնեն իմ հաջորդ ալբոմում, բայց ոչ «Pink Floyd»-յան ձայնապնակում»,-նշել է նա:
«The Endless River» ալբոմն ամփոփում է 17 գործիքային կոմպոզիցիա: Դրանցից մեկում «Talkin' Hawkin» երգում հնչում է նաև բրիտանացի գիտնական Սթիվեն Հոքինգի ձայնը, իսկ «Louder Than Words» երգի բառերի հեղինակը Դևիդ Գիլմորի կինն է՝ Փոլլի Սեմսոնը:
Ասենք, որ վաճառքի դուրս բերելուց որոշ ժամանակ առաջ ալբոմի երգերից մի քանիսը թափանցել են համացանց և ըստ մասնագետների գնահատականների այս նոր աշխատանքը հնչում է ինչպես «Այն նույն Pink Floyd-ը»: