Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Իտալիայի «Ձայն» մրցույթում հաղթած միանձնուհին թողարկել է իր 1-ին ձայնապնակը

11.11.2014

Իտալիայում «The Voice» («Ձայն») հեռուստատեսային երաժշտական մրցութային ծրագրում հաղթած կաթոլիկ եկեղեցու միանձնուհի քույր Քրիստինայի դեբյուտային ձայնապնակը այսօր կներկայացվի լայն լսարանին: Այդ մասին «РИА Новости»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

«Universal Music» ձայնագրման ընկերությունում 26-ամյա միանձնուհու կատարմամբ երգերի առաջին ալբոմը, որ կրում է «Քույր Քրիստինա» անունը, պարունակում է հանրությանը հայտնի 10 երգ:

«Ես չէի մտածում, որ մի քանի ամսվա ընթացքում կհաղթեմ «The Voice»-ի իտալական տարբերակում, կթողարկեմ միջազգային ալբոմ և իմ ուղերձը հասցնել այդքան երկրներ»,- ալբոմի թողարկման նախօրեին ասել է քույր Քրիստինան:

Ըստ նրա, դա վկայում է, որ Աստված օգնում է մարդկանց, որպեսզի նրանք կարևոր գործեր անեն, եթե, իհարկե, մարդիկ հավատում ու վստահում են նրան:

Երիտասարդ միանձնուհին չի բացառել, որ կմասնակցի նաև իտալական հանրահայտ երգի փառատոնին, որը տեղի է ունենում Սան-Ռեմոյում:

«Ես Սան-Ռեմոյու՞մ: Ես կցանկանայի ունենալ այդպիսի հնարավորություն: Ես սպասում եմ հրավերքի, մենք բաց ենք ամեն ինչի առաջ»,- նշել է քուկր Քրիստինան:
    Դիտվել է 457 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384