Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կոռուպցիայի մասին ֆիլմում Քննչական կոմիտեի ներկայացուցիչը խաղում է ինքն իր դերը

11.13.2014


Ռուսական կինովարձույթ է դուրս բերվել «Հիմարի օրը» գեղարվեստական կինոնկարը, որը նվիրված է կոռուպցիայի հիմնախնդրին: Այն ստեղծվել է Գոգոլի «Ռևիզոր» պիեսի մոտիվներով: Ֆիլմի ստեղծմանը մասնակցել է նաև ՌԴ Քննչական կոմիտեն, որի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը կինոնկարի վերջում խաղում է ինքն իր դերը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ին:

«Մենք որոշեցինք այս նախագծին մասնակցել, երբ իմացանք դրա մասին: Ընդ որում մենք որևէ կերպ չենք միջամտել աշխատանքի ստեղծագործական կողմին և չենք դիպել նաև սցենարին»,- ասել է կինոյում իր դեբյուտը նշող Քննչական կոմիտեի լրատվամիջոցների հետ համագործակցության վարչության պետը:

«Հիմարի օրը» ֆիլմը կատակերգություն է: Մարկինը նշել է, որ այնտեղ իր մասնակցությանը նույնպես պիտի վերաբերել հումորով: «Դրանով մենք ցանկանում ենք ցույց տալ, որ Քննչական կոմիտեում ամեն ինչ կարգին է ինքն իր նկատմամբ հումորով մոտենալու հարցին, որ այստեղ աշխատում են միանգամայն համարժեք և նորմալ մարդիկ, այնպիսիք, ինչպիսիք երկրի ցանկացած մեկ այլ կազմակերպությունում»,- նշել նա:

Ըստ կինոնկարի սյուժեի, Վանկա անունով ոմն մի երիտասարդ (դերակատար՝ Ալեքսեյ Վեսելկին-կրտսեր), ով դռնապան է աշխատում մոդայի տանը, երազում է այնպիսի շքեղ կյանքի մասին, ինչպսին ունեն այդտեղի մշտական հաճախորդները: Սակայն ֆինանսական խնդիրները նրան հնարավորություն չեն տալիս անգամ վճարել վարկային պարտավորվածությունները: Այդ պատճառով նա պետք է համապատասխան բացատրություններ ներկայացնի բանկի ներկայացուցչական հանձնաժողովին, որը իր պարտքերը հավաքելու շատ անսովոր եղանակներ է կիրառում:

Այդ բացատրությունը ներկայացնելու նպատակով կայացած հանդիպման ժամանակ ֆիլմի հերոս վարկառուն հորինում է մի հեքիաթ այն մասին, որ ինքը հարևան մարզի մի հարուստ ֆերմերի որդի է, ով կարող է իր պարտքերը մարել: Հանձնաժողովի ներկայացուցչի հետ նրանք մեկնում են գավառային Վերին Սապոժոկ քաղաք և այնտեղ հայտնվում տեղի քաղաքային վարչակազմի տաք գրկում: Պարզվում է, որ հերոսներին դրել են իրենց բնակավայր անսպասելի ժամանած կոռուպցիայի դեմ պայքարող կոմիտեի աշխատակիցների տեղ: Այնուհետև իրավիճակը զարգանում է ինչպես գոգոլյան «Ռևիզորում»:

Նշենք, որ ֆիլմը բեմադրել է «Հաջողության ջենթլմենները» հայտնի կինոնկարի ռեժիսոր Ալեքսանդր Բարանովը:
    Դիտվել է 705 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672>>հաջորդ