Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Չինաստանում արգելել են սերիալներում սեքս ու բռնություն ցուցադրել

11.14.2014

Չինական արտադրության սերիալները շուտով կդառնան նվազ դրամատիկ: Երկրի կառավարությունը հրամայել է հոսքային տեսագրություններ ցուցադրող կայքերին հանել իրենց հեռուստատեսային պատմություններից պատահական կապերի և արտամուսնական հարաբերությունների տեսարանները: Այդ մասին չինական «Global Times» պարբերականի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «bbc.co.uk»-ին:

Չինաստանում համացանցով շատերն են դիտում արտասահմանյան շոուներ, որոնցում հատկապես մեծ տեղ է զբաղեցնում ամերիկյան և հարավ-կորեական արտադրանքը:

Սակայն այսուհետ կայքերը պետք է հեռացնեն այն տեսարանները, որոնցում պատկերվում են ամուսնական անհավատարմություն կամ բացահայտ ֆիզիկական մերձեցումներ:Այդ մասին հայտարարել է չինական լրատվամիջոցների գործունեությունը կարգավորողը:

Բացի այդ, հեռացման ենթակա են համարվելու սպանության, ինքնասպանության, մարդկանց առևանգման, թմրանյութի օգտագործման, ազարտային խաղերի և «պարանորմալ երևույթների» տեսարանները, ասված է լրատվամիջոցների, հրատարակչական գործի, ռադիոյի, կինոյի և հեռուստատեսության պետական կարգավորողի հայտարարության մեջ:

Չինաստանի սոցիալական ցանցում արդեն երևացել են բողոքներ այն մասին, որ արգելված տեսարանների ցուցակը այնքան մեծ է, որ ոչինչ չի մնում դիտելու:

Շատերը զգուշանում են, որ չեն կարող դիտել իրենց սիրելի հարավկորեական օճառային օպերաները, որոնք Չինաստանում մեծ մասսայականություն են վայելում:

Սակայն մյուսները հավանություն են տալիս այսպիսի կոշտ մեթոդներին և նույնիսկ նշում, որ նման միջոցներ ավելի շուտ պիտի կիրառվեին:

Այս նոր կանոնները հայտարարվել են պոռնոգրաֆիայի և «վուլգարության» դեմ պայքարի երկրի կառավարության նախաձեռնությունների շրջանակում, որը կրում է «Համացանց 2014թ.-ի մաքրում» անվանումը:
    Դիտվել է 358 անգամ
    12345678910111213141516171819202122232425262728293031323334353637383940414243444546474849505152535455565758596061626364656667686970717273747576777879808182838485868788