Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Դերասանը դարձել է Կայսրության ասպետ

11.15.2014

Դերասան Դենիել Դեյ Լյուիսը ստացել է Բրիտանական կայսրության ասպետի կոչում կատարած ստեղծագործական աշխատանքների համար: Այդ մասին հաղորդում է «.interfax»-ը՝ հղում անելով «The Independent»-ին:

Բուքինհեմյան պալատում հանդիսավոր արարողությունը ղեկավարել է Քեմբրիջի հերցոգ, արքայազն Ուիլյամը:

Դեյ Լյուիսը միակ դերասանն է, որը տղամարդու լավագույն դերակատարման համար երեք անգամ «Օսկար» է ստացել:

Առաջին անգամ դա եղել է 1990 թ.-ին, «Իմ ձախ ոտքը» կինոնկարի էկրան բարձրանալուց հետո: Այդ ֆիմը իռլանդացի գրող և նկարիչ Քրիստի Բրաունի մասին է, ով տառապում էր ցերեբրալ կաթվածով:

Երկրորդ «Օսկար»-ին դերասանը արժանացավ 2008 թ.-ին՝ «Նավթ» ֆիլմում 20-րդ դարի սկզբներին ապրած նախաձեռնող և հաշվենկատ նավթագործի դերակատարման համար:

Վերջին անգամ Դենիել Դեյ Լյուիսին Ամերիկյան կինոակադեմիայի բարձրագույն պարգևը շնորհվել է 2013 թ.-ին՝ Աբրահամ Լինքոլնի կերպարը «Լինքոլն» ֆիլմում մարմնավորելու համար:
    Դիտվել է 364 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104