Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կյանքի ու մահվան փոխաբերությունները կառուցվում են ձեռքի տակ գտնվող նյութերից

11.17.2014

Մոսկվայի մարզում շոթլանդացի ռեժիսոր Մեթյու Լենթոնի ղեկավարությամբ մեկնարկել է դերասանական իմպրովիզիացիայի լաբորատորիայի երկրորդ սեզոնը: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «tvkultura.ru»-ին:

Այս յուրահատուկ թատերական արվեստի դասընթացները, որպես Ստանիսլավսկու անվան միջազգային հիմնադրամի «Բալենու այգի» նախագծի մաս, առաջին անգամ անցկացվել են 2013 թ.-ի սեպտեմբերին: Այդ ժամանակ լաբորատորիայի աշխատանքներին մասնակցում էին Ռուսաստանի թատերական ուսումնարանների և Պեկինի օպերայի ակադեմիայի շրջանավարտները:

Այս համագործակցությունը այնքան արդյունավետ էր, որ որոշվեց հաջողությունը կրկնել:

Այս անգամ Մերձմոսկվայի Ստանիսլավսկու «Լյուբիմովկա» կալվածքում նախատեսվեց անցկացնել փորձերի երեք սեսիա, որոնցից առաջինը՝ Մերձմոսկվայում գտնվող այս նշանավոր կալվածքում:

Այդ կալվածքը միշտ համարվել է ռուսական թատրոնի Մեքքան: «Լյուբիմովկայում», տնային պայմաններում կազմակերպված թատրոնում իր առաջին դերասանական և ռեժիսորական փորձերն է կատարել երիտասարդ Կոնստանտին Ստանիսլավսկին: Մեր օրերում նրա անվան հիմնադրամը թատերական լաբորատորիային տվել է միջազգայինի կարգավիճակ:

Անցյալ շաբաթվա ընթացքում Մեթյու Լենթոնը փորձեց միմյանց մերձեցնել և մեկ ընդհանրության մեջ ամբողջացնել երկու լեզուներ, երկու թատերական ավանդություններ, երկու մշակույթներ՝ ռուսական և չինական:

«Մեծ հաճույք է այս թատերական-ներկայացում հետազոտության ուղղությամբ աշխատանք իրականացնելը: Պատանեկության շրջանում Ստանիսլավսկու տեխնիկայի մասին շատ բան եմ կարդացել: Ես առայժմ միայն շոշափում եմ ապագա ներկայացման օպտիկան, իսկ դրա աշխատանքային անվանումը «Ուժի օղակներ» է: Փորձում եմ հասկանալ, ինչպես չինական տեքստերը կարելի է համատեղել ժամանակակից աշխարհի հիմնախնդիրների հետ»,- ասում է Մեթյու Լենթոնը:

Այդ նպատակի համար նա ընտրել է մ.թ.ա. 4-րդ դարի փիլիսոփա Չժուան Ցզիի փոիլիսոփայական տեքստերը: Ըստ Մեթյու Լենթոնի չինացի այդ փիլիսոփայի թողած մտքերը մարդկության պատմության ընթացքում թողած ամենամիստիկական տեքստերից են: Դրանք գրվել են այն ժամանակներին մոտ, երբ ապրել է Պլատոնը և Սոկրատեսը: Չժուան Ցզին դաոսական փիլիսոփայության ներկայացուցիչներից է:

Չժուան Ցզին իր պատմությունը սկսում է այն պատումից, թե ինչպես է կինը լուսաշխարհ բերում ոչ թե երեխայի, այլ ձկան: Եթե հին չինական տեքստում զրուցում են ծղրիդները և ճնճղուկները, ապա ներկայացման մեջ այդ երկխոսությունները տեղի են ունենում մեր ժամանակակիցների միջև, ովքեր գտնվում են այսօրվա կենցաղի իրավիճակների մեջ՝ հիվանդանոցներ, պամպերսներ, անհետաձգելի գործեր... Հեղինակային հիմնային փոխաբերությունները կյանքի ու մահվան, կրակի ու ջրի մասին դեռ կառուցվում են ձեռքի տակ գտնվող նյութերից՝ թասեր, գավաթներ, հոտավետ ծուխ արձակող ձողիկներ: Սակայն չինական իմաստությունն, այնուամենայնիվ, այստեղ հանձնարարված է բարձրաձայնել Պեկինի օպերայի ակադեմիայի շրջանավարտներին:

«Մեր օպերայի ավանդույթներից վերցվել են ոչ միայն մեր ազգային հագուստները և դիմահարդարումը: Օրինակ՝ փոթորիկի տեսարանները, այդ շարժումները՝ ձեռքերում բռնած սպիտակ շարֆերով: Կամ թե, ինչպես ենք մենք պատկերում այցելությունները տներ՝ օգնություն ստանալու համար»,- նշել է չին դերասանուհի Փյան Այփինը:

Լաբորատորիայում ասում են, որ դեպի այսպիսի բեմադրությունը իրենք շարժվում են արդեն երկու հազար տարի, չէ ՞ որ միևնույն տարածության մեջ միավորել են շոթլանդացի ռեժիսորի տեսլականները, հին չինական թատրոնի ավանդները և ռուս Ստանիսլավսկու համակարգը:

Սակայն սա դեռ վերջնական արյունքը չի: Առջևում լաբորատորիայի մասնակիցներին դեռ երկու սեսիա է սպասում, որոնցից մեկը՝ Գլազգոյում (Շոթլանդիա), մյուսը՝ Պեկինում (Չնաստան) :
    Դիտվել է 988 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ