Ռոբերտ Դե Նիրո-կրտսերը ներկայացրել է ֆիլմ Ռոբերտ Դե Նիրո-ավագի մասին 11.18.2014
Հռոմում կայացել է «Հիշելով Ռոբերտ Դե Նիրո-ավագին» վավերագրական ֆիլմի պրեմիերան, որը ներկայացնում է հոլլիվուդյան հանրահայտ գերաստղի հորը:
Դե Նիրո-ավագը, իտալացի էմիգրանտի որդին, ամուսնալուծվել է այսօր արդեն իսկական փառքով պսակված դերասանի մորից, դեռ այն ժամանակ, երբ նրանց որդին 3 տարեկան էր:
Սակայն Դե Նիրո-կրտսերը հոր հետ կապերը հնարավորություն է ունեցել պահպանել մինչև նրա մահը՝ 1993 թ.-ն: Հայտնի կինոգրծիչ դարձած որդին, նույնիսկ, հորն է նվիրել իր ռեժիսորական դեբյուտային աշխատանքը, որը ուներ «Բրոնքսկյան պոեմ» վերնագիրը:
Նրա հայրը 1940-1950-ականներին նկարչության ոլորտում հասել էր լայն ճանաչման: Էքսպրեսիոնիզմի և աբստրակցիոնիզմի յուրահատուկ համադրությամբ կտավներ ստեղծաց նկարիչ Դե Նիրո-ավագի աշխատանքները ցուցադրվում էին նյու-յորքյան հայտնի ցուցասրահներում՝ Ջեքսոն Պոլլոկի ու Մարկ Ռոթկոյի աշխատանքների կողքին: Դե Նիրո-ավագը հաղորդակցվում էր ամերիկյան մշակույթի վերնախավի հետ (գրող՝ Հենրի Միլլեր, դրամատուրգ՝ Թեննեսի Ուլյամս, բանաստեղծ Ռոբերտ Դանկեն):
Սակայն, շուտով նրա աշխատանքները հայտնվեցին վերացական էքսպրեսիոնիզմի վարպետների գործերի, իսկ քիչ անց 1960-ականներին ԱՄՆ-ում մեծ մասսայականություն ստացած POP-ART-ի ստվերում:
Ֆիլմը պատմում է նկարչի ստեղծագործական վերելքների ու անկումների մասին: Այն նկարահանել են Փորրի Փելցը և «Էմմի»-ի մրցանակակիր ու «Օսկարի» թեկնածու Գիթա Հանդբիրը: Կինոնկարի հիմքում ընկած են Դե Նիրո-ավագին վերաբերող զանազան փաստաթղտեր, նամակներ, նրան ճանաչողների հուշեր:
«Մի անգամ Ամերիկայում», «Տաքսիստը», «Կատաղի ցուլը» և բազմաթիվ այլ ֆիլմերի մեծանուն դերակատարը Իտալիայի մայրաքաղաքի հանդիսատեսների հետ հանդիպել է 21-րդ դարի արվեստների «MAXXI» թանգարանում:
71-ամյա Ռոբերտ Դե Նիրոն շարունակում է ակտիվ նկարահանումները: 2015 թ.-ին նախատեսված է նրա մասնակցությամբ միանգամից 4 ֆիլմերի թողարկում: