Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հռոմի օպերային հնարավորություն է տրվել գոյատևել ևս երկու տարի

11.19.2014

Հռոմի օպերայի ղեկավարությունը (Teatro dell՝Opera di Roma) համաձայնագիր է ստորագրել թատրոնի երաժիշտների և արտիստների շահերը ներկայացնող արհմիությունների հետ, որը հնարավորություն է ընձեռում խուսափել 182 մարդու աշխատանքից ազատելու վերաբերյալ նախկինում արված հայտարարությունն իրագործելուց: Այդ մասին տեղական լրատվամիջոցների տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА Новости»-ին:

Իտալիայի մայրաքաղաքի հայտնի թատրոնի նվագախումբն ու երգչախումբը ֆինանսական դժվարությունների պատճառով աշխատանքից ազատելու որոշումը Հռոմի օպերայի տնօրենների խորհուրդը կայացրել էր հոկտեմբերի սկզբին: Այդ քայլը, ղեկավարության կարծիքով, հնարավորություն կտար տնտեսել 3-4 մլն եվրո և խուսափել թատրոնը փակելու անհրաժեշտությունից:

Արհմիություններին հաջողվել է պաշտպանել երաժիշտների իրավունքները: Թեև պետք է նշել, որ չնայած համաձայնագրի ստորագրումը հնարավորություն է ընձեռում խուսափել մարդկանց աշխատանքից զանգվածային ձևով ազատելու քայլից, սակայն նախատեսում է թատրոնի ողջ անձնակազմի աշխատավարձերի կրճատումներ (սկսած երաժիշտներից, վերջացրած՝ տեխնիկական աշխատակիցներով): Սակայն այդպիսի կրճատումները նախատեսվում են միայն առաջիկա երկու տարվա ՝ 2015 և 2016 թթ.-երի համար: Իսկ, եթե այդ ժամանակահատվածում հնարավոր դարձավ հասնել հավասարակշռված բյուջեի, ապա աշխատավարձերը կվերականգնվեն:

«Մեզ հաջողվեց փրկել ավելի քան 180 աշխատատեղ և ես շատ գոհ եմ»,- ասել է արհմիությունների ներկայացուցիչ Պաոլո Տերրինոնին: Նա նաև տեղեկացրել է, որ համաձայնագիրը թատրոնի տնօրենների խորհուրդը պետք է հաստատի նոյեմբերի 24-ին կայանալիք նիստում:

Հռոմի քաղաքագլուխ Ինյացիո Մարինոն հայտարարել է, որ ձեռք բերված պայմանավորվածությունը «հաջողություն է ողջ քաղաքի համար»:

    Դիտվել է 453 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325>>հաջորդ