Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ռուսական կինոյի դրվագային դերերի արքա Եպիսկոպոսյանը հիվանդանոց է տեղափոխվել

11.20.2014

Ռուսական կինոյի դրվագային դերերի արքա Վլադիմիր Եպիսկոպոսյանը տեղափոխվել է Մոսկվայի հիվանդանոցներից մեկը: Վաստակավոր արտիստի առողջական հիմնախնդիրները կապված են հոդերի հետ: Այդ մասին «lifenews.ru»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Հետազոտությունը ցույց է տվել, որ 64-ամյա դերասանի բուժումը պահանջում է անհապաղ բժշկական վիրահատական միջամտություն:

Հանդիսատեսները Եպիսկոպոսյանին հիշում են կինոյում խաղացած բազմաթիվ փայլուն դերակատարումներից: Նրա արտաքին տվյալները թելադրել են առավել շատ հանդես գալ քրեական հերոսների կերպարներով: Նա նկարահանվել է «Մարոսեյկա 12» , «30-րդին ոչնչացնել», «Next», «Սահման, սիրավեպ տայգայում» և բազմաթիվ այլ սերիալներումում:

    Դիտվել է 653 անգամ