Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Դերասանուհուն հետազոտում են սրտաբանության կենտրոնում

11.21.2014

Նոյեմբերի 20-ի երեկոյան սրտի իշեմիկ հիվանդություն ախտանիշով Մոսկվայի սրտաբանության կենտրոն է տեղափոխվել Լիդիա Ֆեդոսեևա-Շուկշինան: Նա գտնվում է բժիշկների վերահսկողության ներքո: Այժմ կատարվում է Ռուսաստանի ժողովրդական արտիստուհու առողջական վիճակի հետազոտություն, որի արդյունքների հիման վրա էլ կիրականացվի նրա բուժումը:

20-րդ դարի ռուս նշանավոր գրող, սցենարիստ, ռեժիսոր և դերասան Վասիլի Շուկշինի այրին ծնվել է 1938 թ.-ին: Նա նկարահանվել է մի շարք ժողովրդայնություն վայելող կինոնկարներում, որոնց թվում են նաև «Կարմիր բռինչ», «Նրանք մարտնչում էին հայրենիքի համար», «Տարօրինակ մարդիկ» ֆիլմերը:
    Դիտվել է 585 անգամ