Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Շնորհվել է Գաբրիել Գարսիա Մարկեսի անվան գրական առաջին մրցանակը

11.22.2014


Կոլումբիայում առաջին անգամ շնորհվել է Գաբրիել Գարսիա Մարկեսի անվան գրական մրցանակ: Այդ պատիվը տրվել է գրող Գիերմո Մարտինեսին նրա «Զզվելի երջանկություն» պատմվածքների ժողովածուի համար: Այդ մասին «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Կոլումբիայի մայրաքաղաքի «Կոլոն» թատրոնում կայացած հանդիսավոր արարողությանը ներկա է եղել նաև երկրի նախագահ Խուան Մանուել Սանթոսը, ով իր ելույթի ժամանակ նշել է, որ այս մրցանակը «պատմության մեջ ամենամեծ գրողի վաստակած մեծարումն է»:

Գիերմո Մարտինեսի մասին Կոլումբիայի նախագահը ասել է, որ նա կլինի 21-րդ դարի լատինամերիկացի լավագույն գրողներից առաջինն այն ցուցակում, որը յուրաքանչյուր տարի կլրացվի նորանոր անուններով:

Գրականության ընթերցումները մասսայականացնելու համար Կոլումբիայի Ազգային գրադարանի ֆոնդերը կլրացվեն արձակ գործերի առավել հայտնի նորագույն հրատարակություններով, իսկ Գաբրիել Գարսիա Մարկեսի անվան գրական մրցանակաբաշխությանը մասնակցած երկերը կդրվեն երկրի բոլոր գրադարանների ընթերցողների տրամադրության տակ:

«Մենք պատրաստվում ենք գնել մրցույթի եզրափակիչին մասնակցածների աշխատանքները, որպեսզի դրանք լինեն երկրի գրադարաններում»,- հայտարարել է Խուան Մանուել Սանթոսը:

Կոլումբացի մեծ գրողի անունը կրող գրական առաջին մրցանակաբաշխությանը մասնակցել են 2013 թ.-ին իսպանախոս երկրներում հրատարակված 123 աշխատանք: Դրանցից եզրափակիչին մասնակցել են, բացի Մարտինեսից, նաև Կարոլինա Բրուկը՝ Արգենտինայից, Էկտոր Մանխերեսը՝ Մեքսիկայից, Օսկար Սիպան՝ Իսպանիայից և Ալեխանդրո Սամբրան՝ Չիլիից:

    Դիտվել է 852 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672>>հաջորդ