Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հիտլերի ջրաներկ ստեղծագործություններից մեկը վաճառվել է 130 հազար եվրոյով

11.23.2014


1914 թ.-ին Ադոլֆ Հիտլերի վրձնած ջրաներկ աշխատանքը Գերմանիայի Նյուրեմբերգ քաղաքում կայացած աճուրդում վաճառվել է 130 հազար եվրոյով ($161,000): Այդ մասին «reuters.com»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Գնորդը եղել է Միջին Արևելքցի մի մասնավոր անձ, փոխանցել է աճուրդի տան ղեկավար Քաթրին Վեյդլերը:

Գերմանական ֆաշիզմի ապագա ֆյուրերի այդ նկարը կրում է այն շենքի անունը, որը նա պատկերել է իր գունանկարում՝ «Քաղաքացիական կարողության գրանցման բյուրոն և ռատուշան Մյունխենում» Սա Հիտլերի 2 հազար նկարներից մեկն է , որոնք նա նկարել է 1905-1920թթ.-երի միջակայքում:

Այդ նկարը աճուրդում վաճառքի են հանել Հեսսե ազգանվամբ երկու անհայտ քույրեր, ում պապը այն ձեռք է բերել 1970-ականներին՝ Գերմանիայի ցուցասրահներից մեկում:

Ասենք, որ աճուրդի ընթացքում վաճառվել է Հիտլերի հեղինակած ևս 5 աշխատանք, որոնց գները տատանվել էն 5 հազարից 80 հազար եվրոյի սահմաններում:

Աճուրդի տան ղեկավարը նաև տեղեկացրել է, որ նկարների վաճառքից առաջացած հասույթի 10 տոկոսը պետք է փոխանցեն սահմանափակ կարողություններ ունեցող երեխաների օժանդակության հիմնադրամին:

    Դիտվել է 440 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246