Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Էրմիտաժի կերպարները դուրս են եկել նկարներից և հայտնվել այցելուների մեջ

11.24.2014

Սանկտ-Պետերբուրգում, Էրմիտաժում կայացել է յուրահատուկ պարահանդես, որի մասնակիցների հագուստները կրկնօրինակվել են այդ նշանավոր թանգարանի կտավներում պատկերված կերպարների հագուստներից: Այդ յուրահատուկ պարահանդեսային հագուկապը ստեղծելու գաղափարը մտահղացել են Թատերական արվեստի ակադեմիայի ուսանողները, որոնցից հատկապես ավարտական կուրսերում սովորողների համար կայսերական հանդերձարանը կամ կայսրուհիների հագուկապը դիպլոմային աշխատանք գրելու հետազոտական թեմաներ են: Այդ մասի հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «1tv.ru»-ին:

Սակայն, հագուստներն, անշուշտ, չեն պատրաստվել այնպիսի թանկարժեք գործվածքեղենից, որոնք պատկերված են նշանավոր մեծատոհմիկ-բնորդների նկարներում: Ընդամենը մի քանի թեթև վրձնահարված վարագույրների համար նախատեսված սովորական գործվածքների վրա և, օրինակ, արդեն դժվար կլինի տարբերել Ռեմբրանտի ամոթխած «Ֆլորայի» հագուստից այն մյուսը՝ «իսկականը», որը պատրաստվել է ժամանակակից մոդելյորների ձեռքերով: Իսկ եթե միջոցառման մասնակից նկարիչ-մոդելյորները չեն կարողացել գտնել համապատասխան թավշե կտոր, ապա դա պատճառ չի հանդիսացել, օրինակ Ֆրիդրիխ 2-րդին հագցնելու բոլորովին այլ գույնի բաճկոն:

«Մենք ձեռք ենք բերել բաց և բաց –մոխրագույն թավիշ և այն ներկել այն գույնով, ինչ գույն որ պատկերված է կտավում, քանի որ խանութում հարմար կտոր չկար»,- բացատրել է Սանկտ-Պետերբուրգի թատերական արվեստների ակադեմիայի դասախոս Տատյանա Սլյոզինան:

Բոլոր հագուստները պետերբուրգյան ակադեմիայի ավարտական կուրսերի ուսանողներն են պատրաստել, իսկ դրանք ցուցադրել են ապագա պրոֆեսիոնալ մոդելյորները: Նրանց գնահատմամբ հագուստներն այնքան ճշգրիտ և հարմարավետ են կարվել, որ իրենցից մեծ ճիգեր չեն պահանջվել վերակերպավորվել համապատասխան հերոսի նկարագրով:

Այդ ամենին հասնելու համար պահանջվել է մոտ մեկ տարվա մանրակրկիտ աշխատանք իրականացնել թանգարանի սրահներում և արվեստանոցներում: Չէ՞, որ, եթե, օրինակ, այս հերցոգուհու հագուստի վրա կան տիրուհու անվան տառերը, ուրեմն դրանք նույն նկարագրով պետք է լինեն նաև այդ հագուստի ժամանակակից կրկնօրինակման վրա: Նույնը վերաբերում է նաև հագուստների վրա տեղ գտած զարդանախշերին ու ձեռագործ պատկերներին:

Այս աշխատանքների համար կերպարները ընտրվել են առանց դրանց բարդությունից կամ յուրահատկություններից վախենալու: Օրինակ, Նիկոլա Լանկրեի վրձնին պատկանող պարուհու դիմանկարը: Այս բեմադրությունը միայն մասնագիտական վարպետության ցուցադրություն չի, այլ նաև պատմության դաս, համաշխարհային արվեստի և, անշուշտ, Էրմիտաժի պատմության դաս:

Նշենք, որ Պետերբուրգի նշանավոր թանգարանում միջոցառումները հազվադեպ երևույթ չեն, բայց այնպիսի դեպք, երբ այցելուներին ընդառաջ են գնում, ապա և նրանց հետ միևնույն միջավայրում ժամանակ անցկացնում կտավներից «իջած» կենդանի կերպարները, տեղի է ունենում առաջին անգամ:
    Դիտվել է 414 անգամ
    12345678910111213141516171819202122232425262728293031323334353637383940414243444546474849505152535455565758596061626364656667686970717273747576777879