Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ծանր վիճակում հոսպիտալացվել է «Բաղնիքդ անուշ»-ի ռեժիսորը

11.25.2014

Երկուշաբթի երեկոյան ծանր վիճակում Մոսկվայի Բուրդենկոյի անվան նեյրովիրաբուժության ինստիտուտ է տեղափոխվել ռուսաստանցի լեգենդար կինոռեժիսոր Էլդար Ռյազանովը:

Մոսկվայի քաղաքապետարանի առողջապահության դեպարտամենտի մամլո ծառայության ղեկավար Էլինա Նիկոլաևան հայտնել է, որ արվեստագետի վիճակը կայուն է: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА Новости»-ին:

«Ռյազանովը վերակենդանացման բաժանմունքում է: Այժմ նրա վիճակը ծանր է»,- այդպես են ներկայացրել ռեժիսորի դրությունը նրա բժշկական սպասարկումն իրականացնող գիտահետազոտական ինստիտուտի քաղաքացիների հարցումների բաժնում:

Էլդար Ալեքսանդրի Ռյազանովը ռուս-խորհրդային նշանավոր կինոռեժիսոր, սցենարիստ, դերասան, հեռուստահաղորդավար, գրող, բանաստեղծ, դրամատուրգ և պրոդյուսեր է: Նա ԽՍՀՄ ժողովրդական արտիստ է: Նա 87 տարեկան է:
    Դիտվել է 503 անգամ