Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Դերասանի անունը կրող միջազգային փառատոնն ավարտվեց «Սիրո խոստովանությամբ»

11.26.2014


Սարատովում ավարտվեց Օլեգ Յանկովսկու անվան 3-րդ թատերական փառատոնը: Դերասանի անունը կրող միջոցառման եզրափակիչ ակորդը նոյեմբերի 4-ին կայացած բարեգործական համերգ ներկայացումն էր, որը կրում էր «Սիրո խոստովանություն» խորագիրը: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Այդ օրը սարատովցի հանդիսատեսների առջև հանդես եկավ Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ Վլադիմիր Սպիվակովի գլխավորությամբ: Հանդես եկան նաև մոսկվացի այնպիսի հայտնի արտիստներ, ինչպիսիք են Եվգենի Միրոնովը և Քսենիա Ռոպպոպորտը, ովքեր ներկայացրին Պյոտր Չայկովսկու նամակագրությունը մեծ կոմպոզիտորի հովանավոր Նադեժդա ֆոն Մեքքի հետ:

Այս ներկայացում-համերգի տոմսերի վաճառքից առաջացած հասույթը կտրվի «Արտիստ» հիմնադրամին և մի մասն էլ կբաժանվի Սարատովի մարզում ապրող մեծահասակ դերասաններին:

Նշենք, որ Եվգենի Միրոնովը խոստացել է հավաքվածներին օժանդակել և սատարել Յանկովսկու անունը կրող փառատոնին՝ դաշնային բյուջեից օգնություն ստանալու խնդրի կարգավորման հարցում: Նա նաև նշել է, որ այս ձևաչափում թատերական ֆորումը հաջողությամբ զարգանում է և, աներկբայորեն , վաստակել է նման օժանդակություն ստանալու իրավունք:
    Դիտվել է 469 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337>>հաջորդ