Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Լեգենդար կինոռեժիսորի առողջական վիճակը բարելավվում է

11.26.2014

«Էլդար Ալեքսանդրովիչի առողջական վիճակը բարելավվում է: Նրա մոտ խոսակցական ունակությունները ամբողջությամբ վերականգնվել են, էականորեն նորմալ վիճակին են մոտեցել ձեռքերի շարժումները»,- երեկ բուժող բժշկի անունից այդպիսի գնահատական է փոխանցել ծանր դրության մեջ հոսպիտալացված ռեժիսոր Էլդար Ռյազանովի առողջական վիճակի վերաբերյալ Մոսկվայի Բակուլևի անվան նեյրովիրաբուժության գիտահետազոտական ինստիտուտի ղեկավար Լեո Բոկերիան: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА Новости»-ին:

Բուժհաստատության ղեկավարը նաև նշել է, որ «անձամբ է խոսել բժիշկների հետ», բայց ենթադրում է, որ ռեժիսորի մոտ պատահել է «գլխուղեղի արյան շրջանառության անցողիկ խախտում»: Նա նշել է, որ չի կարող ճիշտ ախտորոշում տալ և, որ ինքը այդ մտահանգմանը եկել է նախկինում կինոռեժիսորին վիրահատած բժշկի պատմածի հիման վրա:

Հիշեցնենք, որ ռուսաստանցի լեգենդար կինոռեժիսոր Էլդար Ռյազանովը Մոսկվայի Բուրդենկոյի անվան նեյրովիրաբուժության ինստիտուտ է տեղափոխվել երկուշաբթի, նոյեմբերի 24-ի երեկոյան, ծանր վիճակում

Էլդար Ալեքսանդրի Ռյազանովը ռուս-խորհրդային նշանավոր կինոռեժիսոր, սցենարիստ, դերասան, հեռուստահաղորդավար, գրող, բանաստեղծ, դրամատուրգ և պրոդյուսեր է: Նա ԽՍՀՄ ժողովրդական արտիստ է: Նոյեմբերի 18-ին լրացել է նրա 87 ամյակը:
    Դիտվել է 386 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227