Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Համացանցում ներբեռնելու պատճառով ֆիլմը կրել է 250 մլն դոլարի վնաս

11.26.2014


Լոնդոնի Սիթի թաղամասի ոստիկանության Մտավոր սեփականության պաշտպանության քրեական բաժինը ձերբակալել է երկու տղամարդկանց, ում կասկածում են «Անկասելիները-3» ֆիլմի կրկնօրինակը գողանալու և ֆիլմը ամերիկյան շուկա հանելուց երեք շաբաթ առաջ համացանցում տեղադրելու մեջ: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «variety.com»-ին:

Չհրապարակելով կասկածյալների անունները իրավապահները տեղեկացնում են, որ նրանցից մեկը 36, իսկ մյուսը՝ 33 ամյա բրիտանացիներ են, որոնք ապրում են միմյանցից հեռու գտնվող բնակավայրերում:

Նրանք ֆիլմի բավականին լավորակ կրկնօրինակը համացանցում են տեղադրել հուլիս ամսին՝ ամերիկյան պրեմիերայից 3 շաբաթ առաջ, որի հետևանքով ֆիլմի վարձույթը չի ապահովել սպասվելիք շահույթը: Բավական է նշել, որ համացանցից այն մասնավոր համակարգիչների մեջ է ներբեռնվել ավելի քան 10 մլն անգամ:

Ֆիլմի պրոդյուսերը իրենց կրած վնասը գնահատել է 250 մլն դոլար:

Հիշեցնենք, որ «Անկասելիները-3» ֆիլմում նկարահանվել են այնպիսի հանրահայտ կինոաստղեր, ինչպիսիք են Սիլվեստեր Ստալոնեն, Ջեյսոն Սթեթհեմը, Դոլֆ Լունդգրենը, Առնոլդ Շվարցենեգերը, Անտոնիո Բանդերասը և ուրիշներ:

Այս ֆիլմի առաջին սերիան էկրան է բարձրացել 2010 թ.-ին:
    Դիտվել է 384 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186