Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Նոր եվրոպական թատրոնի գերմանական այցեքարտերը

11.27.2014


Գերմանական հայտնի «Շաբյունե» թատրոնը Մոսկվայում ընթացող Նոր եվրոպական թատրոն (NET) փառատոնի շրջանակներում կներկայացնի երկու բեմադրություն: Դա ռեժիսոր Քեթի Միթչելի «Շնչառություն» և Միխայել Թալհայմերի մոլերյան «Տարտյուֆի» բեմական ընթերցումներն են: Այդ մասին «РИА Новости»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Այդ ներկայացումները կցուցադրվեն նոյեմբերի 29-ին և 30-ին, որոնցից առաջինը կկայանա «Ստանիսլավսկի» էլեկտրաթատրոնի բեմում, իսկ երկրորդը՝ Ազգությունների թատրոնում:

Քեթի Միթչելը առաջին անգամ չի մասնակցում NET փառատոնին: Նրա բեմադրած «Քրիստինա» ներկայացումը 2012թ.-ին կայացած այս նույն թատերական ֆորումի շրջանակներում դարձել էր ամենագլխավոր հիթը: Իսկ այս տարի Մոսկվա բերած «Շնչառություն» վերնագրով նոր ներկայացումը նախորդ աշխատանքներից նախ և առաջ տարբերվում է ռեժիսորի ձեռագրի նոր գեղագիտությամբ, որտեղ նա հրաժարվել է մինչ այս իրեն բնորոշ կինոյի և թատրոնի սերտ միահյուսումից:

Ներկայացման հերոսները մեծ քաղաքում ապրող 30-ամյա տղամարդ ն ու կինն են, որոնք ստացել են լավ կրթություն և ունեն դրան համապատասխան աշխատանք: Սուրճը նրանք գնում են այն խանութներից, որոնցում պահպանում են արդար առևտրի պայմանավորվածությունները, դիտում են «արթ-հաուսային (ժամանակակից արվեստի ոճավորմամբ ձևավորված բնակարանային) կինոնկարներ՝ բնօրինակ լեզվով, բայց սուբտիտրային թարգմանությամբ և կարդում են հրատապ թեմաներով գրքեր: Նրանք իրենց համարում են օրինապահ մարդ և երկուսն էլ ցանկանում են երեխա ունենալ:

Այդ ժամանակ Երկիր մոլորակի բնակչության թիվն սկսում է գերազանցել 7 միլիարդը, և յուրաքանչյուր վայրկյանը մեկ ծնվում է ավելի քան 2 մարդ: Ջրի և ուտելիքի պահանջարկը ավելանում է էլեկտրական էներգիայի և այլ ռեսուրսներիսպառման ծավալների աճի հետ միասին: Մոլորակին սպառնում է մարդկանցով գերծանրաբեռնվածությունը և օդի ջերմաստիճանի գլոբալ բարձրացումը:

«Գլխավոր հարցը, որ մենք տալիս ենք ներկայացման մեջ, դա երեխա ծննդաբերելու իրավունքն է՝ բնապահպանական վատ պայմանների առաջացման իրավիճակում: Ամբողջ գործողության ընթացքում դերասանները պտտում են մարզահեծանիվի ոտնակները բեմի լուսավորության համար արտադրելով էլեկտրաէներգիա: Դրանով ես ցանկացել եմ ավելի շոշափելի դարձնել ռեսուրսների պահանջարկի նկատմամբ ունեցած մեր հիմնախնդիրը: Իմ աշխատանքներում ձևը և բովանդակությունը գոյություն չունեն մեկը մյուսից առանձին»,- ասել է Միթչելը:

Միխայել Թալհայմերի մոլերյան «Տարտյուֆ» ներկայացումը իրադարձության է վերածվել նույնիսկ այնպիսի մի թատերական քաղաքի համար, ինչպիսին Բեռլինն է: Բոլորին հայտնի պիեսի պատմությունը այստեղ շրջվել է գլխիվայր՝ թե ուղղակի և թե անուղղակի իմաստով:

«Ռեժիսորը ամբողջ գործողությունը տեղավորում է պատի վրա, կարծես դրանով ցանկանալով ասել, որ «աշխարհը փշաքաղվել է», որ ամեն ինչ տեղից ընկել է: Թալհայմերի համար շատ կարևոր է տարածությունը, որը շատ բանով կանխագծում է նրա բեմադրությունը: «Տարտյուֆում» բեմական տարածությունը ստեղծում է ռեժիսորի մշտական համահեղինակ նկարիչ Օլաֆ Ալթմանը: Իսկ Տարտյուֆը, հայտնի ստախոսը և երեսպաշտը, ով սննկացնում է օրինապաշտ ընտանիքը, ի հայտ է գալիս գրեթե Քրիստոսի կերպարով»,- նշել է փառատոնի արթ-տնօրեն Ռոման Դոլժանսկին:

Տարտյուֆի դերակատար Լարս Այդինգերի աշխատանքը բարձր գնահատականի է արժանացել գերմանացի քննադատների մոտ: Նրանք նշում են, որ այս դերը հայտնի դերասանի հաջողված դերակատարումներից մեկն է: Նշենք, որ նա շուտով հանդես է գալու Ալեքսեյ Ուչիտելի դեռ նախապատրաստության փուլում գտնվող ֆիլմում՝ Նիկոլայ 2-րդ ցարի դերակատարմամբ:

Քեթի Միթչել
Ավարտել է Օքսֆորդի համալսարանի քոլեջը: Աշխատանքային գործունեությունը սկսել է Լոնդոնի թատրոններում: 1994 թ.-ից սկսել է աշխատել Բրիտանիայի թագավորական ազգային թատրոնում, իսկ 2003 թ.-ից դարձել է այդ թատրոնի գեղարվեստական ղեկավարը: Նա բեմադրում է նաև օպերաներ և իր գործերը ներկայացրել է աշխարհի ամենատարբեր առաջատար բեմահարթակներում:

Միխայել Թալհայմեր
Իր կարիերան սկսել է որպես դերասան: Ռեժիսորական առաջին աշխատանքը իրականացրել է 1997 թ.-ին: Բեմադրում է դրամտաիկական և օպերային ներկայացումներ: Սերտ համագործակցում է «Դոյչե» թատրոնի հետ: Նրա բեմադրած ներկայացումները ցուցադրվում են շատ երկրների առաջատար թատրոններում:




    Դիտվել է 925 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ