Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Այնուամենայնիվ Սթիվ Ջոբսի մասին ֆիլմը կնկարահանվի

11.27.2014

«Universal» կինոստուդիան կնկարահանի «Apple» ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսի մասին ֆիլմը: Այդպիսի որոշումը կայացվել է, այն բանից հետո, երբ «Sony» ստուդիան հրաժարվել է այդ նախագծից: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «variety.com»-ին:

Իսկ «thr.ru»-ն տեղեկացնում է, որ Նաթալի Պորտմանը արդեն բանակցություններ է վարում այդ կինոնախագծում իր մասնակցության վերաբերյալ: Լրատվամիջոցն այն կարծիքն է հայտնում, որ սա ևս մեկ բարի նշան է, որ բազմակի դժվարությունների միջով անցած և դեռևս անվերնագիր կինոնկարի ստեղծման ուղղությամբ իրականացվել են արդյունավետ միջոցառումներ:

Ընդհանրապես, «Sony Pictures»- ի ֆիլմը նկարահանելու հրաժարականից հետո նախագծի շուրջ սկսել է ձևավորվել շատ հզոր մի թիմ, որոնց մեջ կան նաև օսկարակիրներ կամ Ամերիկյան կինոակադեմիայի այդ պատվավոր մրցանակի թեկնածուներ: Ահարոն Սորկինը հանդես է գալիս որպես սցենարի հեղինակ, Մայքլ Ֆասեբենդերը ստացել է Ջոբսի դերում հանդես գալու իրավունքը, իսկ ֆիլմի ռեժիսորական բազկաթոռը սպասում է Դեննի Բեյլին: Բացի այդ, ֆիլմի նկարահանմանը կմասնակցի Սեթ Ռոգենը, ով կմարմնավորի Ջոբսի ընկերոջ և «Apple»-ի համահիմնադիր Սթիվ Վոզնյակի դերը: Թե ում կմարմնավորի այդ ֆիլմում Նաթալի Պորտմանը, դեռ հայտնի չի:

Նշենք, որ կինոնկարի հիմքում ընկած է Ուոլթեր Այզեկսոնի «Սթիվ Ջոբս» կենսագրական ստեղծագործությունը, որի նկարահանման հեղինակային իրավունքը դեռ 2011 թ.-ին ձեռք է բերել «Sony Pictures»-ը:
    Դիտվել է 436 անգամ