Սարտրը չի հասցրել այրել Քամյուի բոլոր նամակները11.27.2014
«Այս շաբաթ Փարիզի գրքի խանութի սեփականատեր Նիկոլաս Լիենը հրապարակել է մի եզակի նամակ, որը գրված է Ալբեր Քամյուի ձեռքով և հասցեագրված է, նրան ում նամակագիրը անվանում է «իմ սիրելի Սարտր»: Այդ մասին «artsbeat.blogs.nytimes.com»-ին հղում անելով հաղորդում է «taglur.am»-ը:
Նամակում Քամյուն նշում է, որ իրենք պետք է հաճախ հանդիպեն: Նա մի քանի քննադատական տող է գրել նաև իրենց ընդհանուր ծանոթ գրողի՝ Ֆրանսուա Մորիակի 1927 թ.-ին լույս տեսած «Թերեզ Դեսքյուրո» պատմվածքի մասին և խնդրել Ժան Պոլ Սարտրին, որպեսզի նա պիեսներից մեկում դեր հատկացնել իր ծանոթ դերասանուհի Ամինդա Վալլսին:
Հայտնի է որ այս երկու հանճարեղ ֆրանսիացիները ծանոթացել են 1943 թ.-ին և բարեկամներ են դարձել: Սակայն նրանց գաղափարական տարաձայնությունները հետագայում ստացել են շատ սուր բնույթ: Իսկ երբ Քամյուն հրապարակել է իր «Խռովված մարդը» էսսեն, դա վերջ է դրել նրանց բոլոր տեսակի հարաբերություններին:
Սարտրի մոտ գաղափարական հակառակորդի նկատմամբ բարկությունը այն աստիճանի խորն է արտահայտվել, որ, նա ոչ միայն մերժել է Քամյուի կողմից հրատարակվող «Դը Ռեբել» հանդեսի Ամերիկայում թղթակից աշխատելու շահավետ առաջարկությունը, այլև, նույնիսկ, այրել է նրանից ստացված և իր մոտ պահվող բոլոր նամակները: Նա նույնիսկ դրանից հետո գրել է. «Ես զգուշանում եմ այն մարդկանց քննադատությունից, ովքեր չեն արել ոչին ավելի, քան իրենց նստատեղը պատմության դեմ հակադրելուց»:
Բայց 1951 թ.-ին գրված և օրերս հրապարակված նամակը, որի իսկական լինելը հաստատվել է համապատասխան փորձագետների կողմից, ցույց է տալիս, որ ինչ-որ բան, այնուամենայնիվ, պահպանվել է: Նամակը տասնամյակներ շարունակ գտնվելիս է եղել մի կոլեկցիոների մոտ, ով այն գնել էր դեռևս 1970 թ.-ին:
Կոլեկցիոների անունը չի հրապարակվում: