Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Գտնվել է Շեքսպիրի պիեսների առաջին ժողովածուի՝ Առաջին Ֆոլիոյի մեկ օրինակ

11.28.2014

Ֆրանսիայի հյուսիսում, Նոր-Պա-դե-Կալե տարածաշրջանի Սենթ-Օմեր փոքրիկ քաղաքի գրադարանում հայտնաբերվել է Ուիլյամ Շեքսպիրի պիեսների Առաջին Ֆոլիոն (միակողմանի էջերով համարակալված թղթեր): Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «bbc.com»-ին:

Ժողովածուի մեջ պակասում են մի քանի էջ, այդ թվում նաև տիտղոսաթերթը:

Գտածոյի իսկությունն արդեն հաստատվել է Նևադայի համալսարանի շեքսպիրագետ Էրիկ Ռասմուսենի կողմից:

Գրքի էջերի վրա կան գրառումներ, որոնք հնարավորություն կտան առավել հստակ պատկերացում կազմել այն մասին, թե ինչպես են խաղացել այդ պիեսները Շեքսպիրի ժամանակներում, նկատել են մասնագետները: Ենթադրվում է, որ գրական հուշարձանը ինչ-որ ձևով այդ գրադարանում է հայտնվել ճիզվիտների միաբանությունից : Հետաքրքիր է, որ գիրքը գրանցված է եղել, որպես առանձնահատուկ արժեք չներկայացնող ինչ-որ բան:

Առաջին Ֆոլիո են անվանում Շեքսպիրի պիեսների առաջին ժողովածուն: Այն հրատարակվել է1623 թ.-ին, դրամատուրգի մահից 7 տարի անց: Այդ գործն իրականացրել են դերասաններ Ջոն Հեմինգը և Հենրի Քոնդելլը, ովքեր աշխատելիս են եղել շեքսպիրյան թատերախմբում: Այդ ֆոլիոն համարվում է Շեքսպիրի 18 գործերի, այդ թվում նաև «Մակբեթի», միակ սկզբնաղբյուրը:

Առաջին Ֆոլիոն համարվում է անգլերեն լեզվով հրատարակված գրականության ամեակարևորներից մեկը:

Ենթադրվում է, որ, ընդհանուր առմամբ, հրատարակվել է Շեքսպիրի պիեսների ժողովածուի 800 օրինակ, իսկ մեզ է հասել դրանցից միայն 233-ը: Այս գտածոի հետ միասին Ֆրանսիայում այսօր կա շեքսպիրյան ֆոլիոյի երկու օրինակ:
    Դիտվել է 324 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395