Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Նիկոլայ Ցիսկարիձեն ընտրվել է ռուսական բալետի ամենահին կրթօջախի ռեկտոր

11.29.2014

Ռուսաստանի Մեծ թատրոնի նախկին առաջատար մենապարող, ՌԴ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ցիսկարիձեն ընտրվել է Սանկտ Պետերբուրգի Ա.Վագանկովայի անվան բալետի ակադեմիայի ռեկտոր: Ռուսական պարի ամենահին կրթական հաստատության կոլեկտիվը նրան այդ պաշտոնում ընտրել է ձայների մեծամասնությամբ: Այդ մասին «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Նիկոլայ Ցիսկարիձեն այս տարվա ընթացքում այս կրթական հաստատությունը ղեկավարում էր որպես ռեկտորի պաշտոնակատար: Նա այդ պարտականությունները ստանձնել էր Ռուսաստանի Մշակույթի նախարարի հրամանով:

Ընտրությանը մասնակցած ակադեմիայի 227 աշխատակիցներից միայն 17-ն են դեմ արտահայտվել Ն. Ցիսկարիձեի թեկնածության դեմ:

Նշենք, որ կրթական հաստատության ռեկտորի պաշտոնի համար առաջադրվել էր միայն Ցիսկարիձեի թեկնածությունը: Այն հարցին, թե ինչու է ընտրական բյուլետենում միայն մեկ թեկնածու նշված, այդ արարողությանը ներկա ՌԴ մշակույթի փոխնախարար Գրիգորի Իվլևը պարզաբանել է, որ ընտրությունների նախապատրաստության ընթացքում պարզապես Ն. Ցիսկարիձեին այլընտրանքային թեկնածու չի առաջադրվել:
    Դիտվել է 402 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990