Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հոլլիվուդի աստղը խոշոր ներդրում է կատարել հյուրանոցային բիզնեսում

11.30.2014


Հոլլիվուդի նշանավոր աստղ Ռոբերտ Դե Նիրոն նշանակվել է Կարիբյան Անտիգուա և Բարբադա երկվորյակ կղզիների ազգաբնակչության տնտեսական հարցերով հատուկ բանագնացը: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «theguardian.com»-ին:

Շաբաթ օրը կղզիների վարչակազմը հայտարարություն է տարածել, որի համաձայն Դե Նիրոյի այդ նշանակումը կատարվել է այն բանից հետո, երբ ստորագրվել է դերասանի կողմից Բարբուդայում հյուրանոցային գործը զարգացնելու նպատակով 250 մլն դոլար ներդրում կատարելու մասին հուշագիր:

Պաշտոնյանները նաև տեղեկացրել են, որ Դե Նիրոն և ավստրալիացի բիզնեսմեն Ջեյմս Փաքերը պետք է օժանդակեն վերակառուցելու և ընդարձակելու այստեղի 5 աստղանի առողջարանը, որը փակվել է մի քանի տարի առաջ:

Սպասվում է, որ դերասանի և բիզնեսմենի հետ տեղի իշխանությունները գործարքի մասին փաստաթուղթը պաշտոնապես կստորագրեն դեկտեմբերին, իսկ առաջիկա 12 ամիսների ընթացքւմ արդեն կսկսեն իրականացնել շինարարական աշխատանքները:

Կնքելով այս փոխհամաձայնությունը, Անտիգուա և Բարբադայի իշխանությունները հույս ունեն, որ ամերիկացի այլ հանրաճանաչ մարդիկ նունպես կհետևեն Դե Նիրոյի օրինակին և ներդրումներ կկատարեն Արևելյան Կարիբյան այս երկվորյակ կղզիների զբոսաշրջային բիզնես ոլորտում:
    Դիտվել է 665 անգամ