Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Միջազգային ֆորումին կմասնակցեն մշակութային ոլորտի ավելի քան 3000 մասնագետ

12.01.2014


Դեկտեմբերի 7-9-ը Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում տեղի կունենա 3-րդ Միջազգային մշակութային ֆորումը, որին մասնակցելու համար ցանկություն են հայտնել և գրանցվել աշխարհի տասնյակ երկրների 3000 մասնագետներ: Այդ մասին «teatral-online.ru»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Քննարկումների ծրագիրը ընդգրկում է 14 առանձին բաժիններ, որոնք արտահայտում են այնպիսի թեմատիկ ուղղություններ, ինչպիսիք են, օրինակ, «Մշակութային քաղաքականությունը», «Թատրոն», «Երաժշտություն», «Կրկես և փողոցային թատրոն», «Ավանդական մշակույթ և ժաղովրդական ստեղծագործություն», «Խորեոգրաֆիա», «Թանգարաններ», «Լեզու և խոսք», «Գրադարաններ», «Գեղանկարչություն», «Գիտությունը և կրթությունը մշակույթի տարածքում», «Մշակույթի փիլիսոփայությունը», «Պատմական և մշակութային հուշարձանների պահպանությունը և ժողովրդայնության մեծացումը»:

Բաժանմունքների աշխատանքները կկարգավորեն ռուսական մշակույթի այնպիսի ճանաչված գործիչներ ինչպիսիք են Բորիս Էյֆմանը, Վալերի Ֆոկինը, Վալերի Գերգիևը, Միխայիլ Պյատրովսկին, Վյաչեսլավ Պոլունինը:

Մշակութային ծրագրի շրջանակներում կկայանա «Մոնեից մինչև Սեզան ֆրանսիացի իմպրեսիոնիստները» մուլտիմեդիական ցուցահանդեսի համաշխարհային և «Ռոդեն» ֆիլմ-բալետի պրեմիերաները և Ռուսաստանի ազգային թատերական «Ոսկե դիմակ» մրցանակաբաշխության հյուրախաղերը:
    Դիտվել է 664 անգամ