Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Իսկ բժիշկներն ասում էին, որ նա մտածել կկարողանա, բայց « այդ մասին որևէ մեկը չի իմանա»

12.01.2014


Բրիտանացի լեգենդար աստղաֆիզիկոս Սթիվեն Հոքինգը հայտարարել է, որ համակարգչով սինթեզավորված իր ձայնով և հաշմանդամի սայլակով կարող է դառնալ իդեալական չար ուժ՝ Ջեյմս Բոնդի մասին պատմող նոր ֆիլմում: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «rg.ru»-ին:

72-ամյա Հոքինգը, հանդիսանում է Քեմբրիջի Տեսական կոսմոլոգիայի կենտրոնի հիմնադիրն ու ղեկավարը, բազմաթիվ հիմնարար աշխատությունների հեղինակ, համոզված աթեիստ և գիտական աշխարհայացքի անխոնջ մասսայականացնող:

Արդեն 1960-ականների սկզբներից ի հայտ եկան նրան կաթվածահար անող և հաշմանդամի սայլակին հավերժ գամող հիվանդության՝ կողային ամիոտրոֆիքական սկլերոզի նշանները: Բժիշկները Հոքինգին տալիս էին երկու տարվա կյանք: Սակայն նրան ամենից շատը անհանգստացնում էր այն միտքը, թե արդյո՞ ք կարգին վիճակում է իր գլուխը, կկարողանա՞ արդյոք, ինքն հետագայում նույնպես պահպանել իր մտածելու ունակությունը: Բժիշկները նրան պատասխանում էին, որ նա մտածել կկարողանա, բայց « այդ մասին որևէ մեկը չի իմանա»: Եվ իրոք, երիտասարդը ոչ միայն զրկվեց ինքնուրույն շարժվելու, այլև խոսելու ունակությունից: Նրա մարմնի մասերից գործում էին միայն ցուցամատը և այտի մկանը:

Սակայն բնատուր լավատեսությունը և գիտական գործունեությամբ զբաղվելու համառ ձգտումը նրան դիմանալու ուժ տվեցին:

Բարեկամները Հոքինգին նվիրեցին ձայնի համակարգչային սինթեզատոր, ցուցամատով նա կարողանում է ղեկավարել հաշմանդամի սայլակը և այժմ նրան դժվար է հաշմանդամ անվանել:
Նրա անցկացրած կյանքի ակտիվությանը կարող են նախանձել շատ առոջներ:

Նա կարդում է դասախոսություններ, մասնակցում է անկշռելիության փորձարկման՝ դրա համար թռչելով հատուկ կահավորված ինքնաթիռով, նույնիսկ պատրաստ է զգում թռչելու տիեզերք:
Հոքինգն ունի երկու որդի և մեկ դուստր:

Տարբեր երկրներում արդեն սկսվել է «Ամեն ինչի տեսությունը» ֆիլմի ցուցադրություը, որը ներկայացնում է այս զարմանալի մարդու և գիտնականի կյանքի պատմությունը: Նրա դերը կատարում է Էդդի Ռեդմենը ( Մարիուսի դերակատարը «Թշվառները» մյուզիքլից):

Ինքը, Հոքինգը նույնպես սկսել է երևալ կինոէկրաններին, հանդես գալ հեռուստասերիալներում («Մեծ պայթյունի տեսությունը»), մասնակցել է «Ֆանտաստիկ ճանապարհ» սերիալի մի դրվագի նկարահանումներին, որտեղ Նյուտոնի ու Էյնշտեյնի հետ նա պոկեր է խաղում:

Հոքինգը երախտապարտ է իրեն սինթեզատոր նվիրած ընկերներին: Դա հնարավորություն է տվել Այս լեգենդար մարդուն և գիտնականին հաղորդակցվելու շրջապատող աշխարհի հետ: Նա ասում է, որ իր սինթեզատորն ունի ամերիկյան առոգանություն, սակայն, ըստ նրա, դա լավ է: «Այդպիսի ձայնը հիմա իմ ապրանքանիշն է», հումորով նշում է Հոքինգը:

Տեսանյութեր

Դիտվել է 459 անգամ