Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Դերասանը ցանկանում է զավակներին ժառանգել փող և ոչ թե զենքերի հավաքածոն

12.02.2014


Ալեն Դելոնի հրազենի հավաքածոն Փարիզում կայացած աճուրդում վաճառվել է 210 հազար եվրոյով: Այդ մասին հաղորդումը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «newsru.com»-ին:

Վերջին ժամանակներս դերասանը աճուրդով վաճառել է նաև իր ժամացույցների, էլիտար գինիների, ավանգարդիստ նկարիչների գործերի հավաքածոները: Անցյալ տարի նա 171,5 հազար եվրոյով վաճառել է իր «Ferrari Testarossa»-ն:

«Ողջ կյանքս ես հավաքածոներ եմ ձևավորել, ստացել շատ նվերներ: Այժմ, հաշվի առնելով տարիքս և ֆիզիկական վիճակս, հավաքածոներս պարզապես իմ վրա թողնում են իրերի կույտի տպավորություն: Ես նախընտրում եմ չհանձնվել կարոտախտին, իմ երեխաներին չթողնել զենքը, այլ վաճառել այդ ամենը ու նրանց թողնել փողը:»,- հայտարարել է 79-ամյա Դելոնը և ավելացրել. «Չեմ ցանկանում, որ հետո անցկացվի ինչ-որ հետմահու աճուրդ՝ Դելոնի հավաքածոյով»:
    Դիտվել է 586 անգամ