Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հարկերը վճարում են ոչ թե կանխիկ դրամով, այլ՝ արվեստի գործերով

12.03.2014

Մեծ Բրիտանիայի կառավարությունը հարկերը հավաքում է ոչ միայն կանխիկ դրամով, այլև արվեստի գործերով: Այդ մասին «theguardian.com»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Լրատվամիջոցը նշում է, որ հարկերի վճարումն արվեստի արժեքներով, որը բրիտանական օրենսդրությամբ մշակված և թույլատրված եղանակ է, այս տարի գրանցել է նման առաջարկների ռեկորդային քանակություն, որի ընդհանուր արժեքը գերազանցում է ավելի քան 45 մլն ֆունթ սթերլինգը:

Դրամի փոխարեն որպես վճարամիջոց պետությանը փոխանցած արժեքների մեջ հանդիպում են այնպիսի աշխատանքներ, որոնք կամ ներկայացնում են ինքնին մեծ արժեք կամ էլ պատկանում են համաշխարհային մեծության արվեստագետների:

Օրինակ հարկ վճարելու միջոց է հանդիսացել 15-րդ դարին թվագրվող հոգևոր բնույթի նկարազարդ մի ձեռագիր մատյան, որտեղ պահպանված է «Դե լա Վենջանսի միստերիաները» խորագրով պիեսի աշխարհում պահպանված միակ օրինակը կամ վաղ շրջանի Վան Գոգի ձեռքով արված մի դիմանկար և այլն:

Ասենք, որ հարկերի գանձման այս յուրահատուկ եղանակը վերահսկվում է մշակույթի վերահսկման անգլիական խորհրդի կողմից, իսկ նման բոլոր «վճարամիջոցները», ըստ բրիտանական պարբերականի կփոխանցվեն երկրի համապատասխան թանգարաններին:
    Դիտվել է 375 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166