Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ըստ ռեժիսորի ոչ մեկը ռուս կնոջ պատմությունը չէր իմանա, եթե Շոստակովիչը չստեղծեր այս օպերան

12.04.2014

Իտալիայի «Comunale di Bologna»-ի բեմահարթակում պրեմիերա է:Մոսկվայի «Գելիկոն օպերան» և իտալական Բոլոնիա քաղաքի օպերայի հայտնի թատերախմբերը համատեղ կցուցադրեն Դմիտրի Շոստակովիչի «Մցենսկի կոմսության լեդի Մաքբեթը» օպերան՝ ըստ Նիկոլայ Լեսկովի համանուն վեպի: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА Новости»-ին:

«Գելիկոն օպերայի» գեղարվեստական ղեկավար Դմիտրի Բերթմանն այս ստեղծագործությունը Մոսկվայում գտնվող իրենց թատրոնում բեմականացրել է 2000 թ.-ին: Այս ներկայացումը Ռուսաստանի թատերական արվեստի «Ոսկե դիմակ» ազգային մրցանակաբաշխության հաղթող է ճանաչվել 4 անվանակարգերում, այն դիտել է 15 հազար հանդիսատես՝ ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Ֆրանսիայում, Հարավային Կորեայում, Իսրայելում, Հունգարիայում, Էստոնիայում: Իտալիայում օպերան հաջողությամբ ներկայացվել է 2003 թ.-ին՝ Քրիստինա և Ռիկարդո Մուտիների Ռավենյան փառատոնում:

Այսօր «Բոլոնիայում ցուցադրվելիք ներկայացումը, կարելի է ասել, որ մի նոր տարբերակ է: Ստեղծվել են երկհարկանի նոր դեկորացիաներ, որոնք պարտադրեցին որոշ տեսարաններ վերանայել կամ կրճատել: Ռեժիսուրայի պատասխանատուն «Գելիկոն օպերան» է, իսկ իտալացիները մասնակցում են իրենց երգչախմբով և նվագախմբով, որոնց պետք է ղեկավարի Վլադիմիր Պանկինը»,- ասել է Բերթմանը:

«Մցենսկի կոմսության լեդի Մաքբեթը» օպերան աշխարհում առավել հաճախակի կատարվող օպերաներից է: Ըստ Բերթմանի ոչ մեկը ռուս կնոջ մասին այս պատմությունը չէր իմանա, եթե Շոստակովիչը Լեսկովի վեպի հիման վրա չստեղծեր այս օպերան: Այն «Comunale di Bologna»-ի բեմահարթակում կցուցադրվի 6 անգամ:: Բոլոր տոմսերը վաղուց սպառված են:

«Հյուրախաղերով հանդես գալով աշխարհով մեկ, արտասահմանում իրականացնելով բեմադրություններ, ամեն անգամ համոզվում ես, որ մշակույթը միակ կայուն կամուրջն է, որն իրար է կապում տարբեր երկրների ժողովուրդների»,- նշել է «Գելիկոն օպերայի» գլխավոր ռեժիսորը:
    Դիտվել է 953 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ