Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Այն ինչ չարեցին Քարդաշյան քույրերը իրենց մերկ մարմիններով, արեց Psy-ն իր երգով

12.04.2014

Հարավկորեացի երգիչ Psy-ն իր հայտնի «Gangnam Style» երգով «YouTube» հոսթինգում կատարեց այն, ինչ Քարդաշյան քույրերը չկարողացան անել իրենց այնքան գովազդվող մերկ մարմիններով,- Այդ մասին «theage.com.au»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Ռեպերի տեսահոլովակը դիտել ցանկացողների թիվն այն մակարդակին է հասել, որ «YouTube»-ի այցելությունները գրանցող հաշվիչը պարզապես շարքից դուրս է եկել, քանի որ այն նախատեսված չի եղել այդ քանակով այցելությունների գրանցման համար:

Այսօր համաշխարհային շոու բիզնեսում այս աննախադեպ փաստը լրատվամիջոցներն ուղղակի խլում են ձեռքից ձեռք և տարբեր սոուսներով և դիտանկյուններից փոխանցում մեկը մյուսին:

Ըստ «РИА Новости»-ի հենց այս տեսահոլովակն է պատճառ հանդիսացել, որ «YouTube»-ի ծրագրավորողները ստիպված փոխել են համաշխարհային հոսթինգի ծրագրային գաղտնագիրը, քանի որ այն դիտել ցանկացող 2 147 483 647-րդ հաճախորդից հետո հաշվիչը սկսել է խառնել ամեն ինչ և ցույց է տվել ոչ ստույգ թիվ:

«Մենք երբեք չենք մտածել, որ ինչ-որ մի տեսագրություն մեր կայաքում այդ քանակությամբ կցանկանային դիտել... Բայց մենք, պարզապես, ծանոթ չէինք Psy-ի արվեստին»,- հայտարարել է «YouTube»-ի ներկայացուցիչը:

Այսօր «Gangnam Style»-ը «YouTube»-ի և ողջ համացանցի ամենամասսայական տեսահոլովակն է: Այն համաշխարհային սարդոստայնում տեղադրվել է 2012 թ.- հուլիսին և առաջին միլիարդ այցելությունը նրան գրանցվել է մոտ 7 ամիս հետո, իսկ մեկ ու կես տարուց մի քիչ պակաս ժամանակ անց, այդ ցուցանիշն արդեն հատել է 2 միլիարդի սահմանը:

2014թ.-ի դեկտեմբերի 4-ի ժամը մոտ 15:00 դրությամբ հաշվիչը ցույց է տալիս 2 154 940 010 դիտում:

Տեսանյութեր

Դիտվել է 415 անգամ