Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մ. Նիկոլով. «Դա սեր է և վերջ»

12.04.2014

Թե ինչպես պահպանել ծեր հասակում հետաքրքրությունը կյանքի նկատմամբ, մոսկվացի հանդիսատեսներին «Ոսկե ասպետ» 12-րդ միջազգային թատերական ֆորումի շրջանակներում պատմել են Բուլղարիայի Մասսալիտինովի անվան դրամատիկական թատրոնի դերասանները՝ իրենց «Լյա» ներկայացման միջոցով: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «tvkultura.ru»-ին:

Այս թատերական փառատոնը սլավոնական բեմական արվեստը ներկայացնող ամենաերկարատև միջոցառումներից է, որը տարվա ընթացքում անցկացվում է Ռուսաստանի տարբեր քաղաքներում:

Նրանք բարեկամներ են՝ մի թափիր ջուրը: Ճիշտ է, անընդհատ վիճում են: Չյոչյոն բողոքում է իր ընկեր Էմոյից: Վերջինս պատասխանում է լիարժեք լռությամբ: Երկխոսությունը շարունակելու խնդիրը նրանց մոտ ստացվում է միայն երաժշտության մեջ, դաշնամուր նվագելիս: Երկու թոշակառուները ծերանոցում են հայտնվել, երբ կորցրել են իրենց կանանց: Չյոչյոյից կինը հեռացել է, իսկ Էմոն իր կնոջը հուղարկավորել է: Դրանից հետո նա գործնականում դադարել է խոսել: «Բառերը միայն կոնֆլիկտ են առաջացնում»,- խոստովանում է նա հանդիսատեսին՝ խախտելով լռության իր ուխտը: Նա բոլոր նրբերանգները հիմա գտնում է միայն երաժշտության մեջ:

«Չնայած կյանքի բոլոր անբարեհաճություններին, որոնց պատճառով մենք հայտնվել ենք ծերանոցում, այն, ինչը մեզ ապրելու, ժպտալու և միմյանց հասկանալու ուժ է տալիս՝ երաժշտությունն է»,- բացատրում է երաժիշտ, դերասան, գյխավոր դերակատար Կոնստանտին Ցեկովը:

Ռաշկո Մլադենովը ոչ միայն մեկ այլ կենտրոնական կերպարի մարմնավորողն է, այլև պիեսի հեղինակը և բեմադրության ռեժիսորը: Նա ասում է, որ թե իր և թե իր հերոսի համար ծերությունը սարերից այն կողմ չի: Սակայն ինքը միայնակությունից չի վախենում: Երաժշտությունը իրեն փրկում է նաև կյանքում:

«Ներկայացման մեջ հնչում է տարբեր երաժշտություն: Շատ կոմպոզիցիաներ գրել է Կոնստանտինը, սակայն, բացի դրանից, մենք օգտագործում ենք նվագախմբի և դաշնամուրի համար գրված հայտնի կոնցերտներ: Մենք փորձում ենք ցույց տալ, թե ինչպես է մարդն ապրում իր ողջ կյանքն արվեստի հետ: Մինչև մահ»,- նշում է Մլադենովը:

«Իմ համար այս ողբերգությունը լավատեսական է: Թեև նրանք արդեն թոշակառուներ են և բոլորը մոռացել են նրանց մասին, նրանք խաղում են, որովհետև երաժշտությունը ամենավերամբարձ արվեստն է և այդտեղ խոսքեր հարկավոր չեն: Դա սեր է և վերջ»,- նշում է «Ոսկե Ասպետ» փառատոնի փոխնախագահ Մարգարեթ Նիկոլովը (Բուլղարիա):

    Դիտվել է 455 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340>>հաջորդ