Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Փառատոն պարադոքսալների և արդեն ձևավորված շրջանակներում չտեղավորվողների համար

12.05.2014

Այսօր Մոսկվայում ֆրանսիացի ռեժիսոր Քրիստոֆ Օնորեի 2014 թ.-ին թողարկված «Մետամորֆոզներ» ֆիլմի ցուցադրմամբ կբացվի «2morrow/վաղը» կինոփառատոնը: Այդ մասին «РИА Новости»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Այդ ֆիլմը, որը ցուցադրվել է Վենետիկի 71-րդ միջազգային կինոփառատոնի հեղինակային կինոյի մրցույթում, հին հռոմեացի բանաստեղծ Օվիդիուսի ստեղծագործությունների տեքստերի ազատ հարմարեցումներ է: Կինոժապավենն այն մասին է, թե ինչպես են հին հռոմեական աստվածներից երեքը Յուպիտերը, Եվրոպան և Բաքոսը ապրում ֆրանսիական ժամանակակից քաղաքի ծայրամասում:

Իր գոյության 7 տարին բոլորող «2morrow/վաղը» միջազգային կինոփառատոնը հանդիսատեսին կներկայացնի նախորդ 7 տարիներին թողարկված առավել նշանակալից 7 ֆիլմ, որոնք արտադրվել են աշխարհի ամենատարբեր երկրների ամենատարբեր գեղագիտական սկզբունքներ ներկայացնող ռեժիսորների կողմից (կոլումբիացի Ալեխանդրո Լենդիս, իտալացի Միքելանջելո Ֆրամմարտինո, , ռուսաստանցի Իվան Դիխովիչնի, Նորվեգացի Բենթ Համեր, ղազախստանցի Էմիրա Բեյգազին, Ռումինացի Կորնել Պորուբոյու, հունգարացի Բենեդեկա Ֆլիգաուֆ): Ֆիլմերից յուրաքանչյուրը կներկայացվի հրավիրված հանդիսատեսներին, ովքեր անմիջական կապ ունեն կամ այդ կինոնկարների, կամ նախորդ «2morrow/վաղը» միջազգային կինոփառատոնի պարգևների հետ:

Ժամանակակից կինոյի «2morrow/վաղը» միջազգային կինոփառատոնը Մոսկվայում անցկացվում է ամեն տարի ՝ սկսած 2007 թ.-ից: Այն ստեղծել է ռուսաստանցի ռեժիսոր Իվան Դիխովիչնիի նախաձեռնությամբ: Այս միջոցառումը հիմնականում միտված է հանրությանը ներկայացնել այնպիսի կինեմատոգրաֆիստների, ովքեր իրենց ստեղծագործություններում պարադոքսալ են, սկզբունքորեն չեն տեղավորվում արդեն ձևավորված շրջանակներում և միշտ չի որ հաշտ են ավանդների հետ:

Փառատոնը գործում է արթ-տարածության մեջ, որը նպատակ ունի խթանել սկսնակ և երիտասարդ կինեմատոգրաֆիստներին:

Փառատոնը կընթանա 3 օր և կփակվի դեկտեմբերի 7-ին՝ 2014 թ.-ին երեք ռեժիսորների՝ Մարի Ամաշուկելիի, Քլեր Բյուրգերի և Սամյուել Թեյսի համատեղ ուժերով նկարահանած «Party Girl» կիսավավերագրական ֆիլմի ցուցադրությամբ, որը պատմում է նախկին մերկապարուհու մասին, ով չի ցանկանում հաշտվել գալիք ծերության հետ:


    Դիտվել է 761 անգամ