Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մահացել է խորհրդային կինոյի վերջին մոհիկաններից մեկը

12.05.2014


Կյանքի 85-րդ տարում վախճանվել է խորհրդային հայտնի կինոռեժիսոր, Ռուսաստանի ժողովրդական արտիստ,Գենադի Պոլոկան: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ին:

Պոլոկան նկարահանել է «Իտերվենցիա», «Մեզնից մեկը», «Մեկ անգամ մեկ», «Մեր կոչումը», «Ակն ընդ ական» -այլ ֆիլմերը: Նա է նաև խորհրդային անապաստան երեխաների առաջին կոմունայի մասին պատմող «Շկիդ հանրապետություն» իրապատում ֆիլմի բեմադրիչը, որը խորհրդային լավագույն թեմատիկ ժապավեններից է և անչափահասների յուրահատուկ միջավայրում ձևավորված մարդկային բարդ հարաբերությունների ներկայացմամբ հանգեցնում է խոր և փիլիսոփայական ընդհանրացումների, մարդու կյանքն ու գործը արժևորող մտահանգումների:

Պոլոկան նաև ակտվ մանկավարժական գործունեություն ծավալած արվեստագետներից էր: Միայն նշենք, որ նրա ղեկավարությամբ Ռուսաստանի կինոյի ինստուտում մասնագիտական կրթություն են ստացել ռեժիսորական 4 արվեստանոցների շրջանավարներ, նրա դասախոսությունները ունկնդրել են նաև Արվեստի թագավորական քոլեջի (Լոնդոն) ուսանողները, այդ նույն առաքելությամբ նա գործուղվել է նաև ԱՄՆ-ի, Կանադայի, Սերբիայի, Գերմանիայի կինեմատոգրաֆիական կրթական հաստատություններ:

Վերջին հարցազրույցներից մեկում Պոլոկան խոստովանել էր, որ ցանկանում է կինո նկարահանել կանադական գյուղատնտեսական համայնքի մասին, որը 1930-ականներին ապրել է Ռուսաստանում և ամբողջությամբ զոհվել: Նա մտածել և կազմել էր նաև մի շարք այլ հետաքրքրական ծրագրեր, որոնցում պիտի անդրադառնար Ռուսաստանի անցյալի պատմության մի շարք հետաքրքրական էջերի:

«Նրա մահը մեծ կորուստ է մեր համար: Նա խորհրդային կինոյի վերջին մոհիկաններից մեկն էր»,- ասել է ՌԴ կինեմատոգրաֆիստների միության փոխնախագահ Սերգեյ Լազարուկը:

    Դիտվել է 804 անգամ