Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Բարկացած կատուն» իր տիրուհուն հոլլիվուդյան աստղերից ավելի հարուստ է դարձրել

12.08.2014


«Բարկացած կատուն», որը դարձել է համացանցային և գովազդային հերոս, նկարահանվում է տեսահոլովակներում և նունյնիսկ կինոնկարներում, իր տիրուհուն օգնել է վաստակել մի ամբողջ կարողություն: Նույնիսկ հոլլիվուդյան այնպիսի աստղեր, ինչպիսիք են Նիկոլ Քիդմանը, Մեթ Դեյմոնը, Մեթյու Մաքքոնահին ավելի քիչ են վաստակում. քան Արիզոնայի այն բնակչուհին, ում սիրելի կատուն այսքան մեծ փառքի է հասել համացանցում: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «vesti.ru»-ին:

Ըստ «express.co.uk»-ի կատվի տիրուհին իր չորքոտանու օգնությամբ երկու տարում կարողացել է վաստակել 100 մլն դոլար:

Թարդար անունով կատվի տեսագրությունը «YouTube»-ում հայտնվել է երկու տարի առաջ: Դրանից հետո այն դիտել է ավելի քան 16 մլն օգտատեր: Բացի այդ, Թարդարը իր այլ համացանցային հայտնի ցեղակիցների հետ նկարահանվել է բարեգործական գովազդում: Իսկ նրա մասին պատմող մի գիրք էլ դարձել է բեսթսելլեր և թարգմանվել 15 լեզուներով:

Կատվի 28-ամյա տիրուհին՝ Թաբաթա Բունդեսեն ասում է, որ իր սիելիին հնարավոր չի ստիպել, որ դադար առնի: «Այն, ինչին նա հասել է կարճ ժամանակամիջոցում, պարզապես անհավանական է: Երբ նա հայտնի դարձավ սոցիալական ցանցերում, ես ազատվեցի աշխատանքից: Իմ հեռախոսն ուղղակի չէր պապանձվում»,- ասել է Թաբաթան:

Թարդարի տիրուհին նաև նշել է, որ մարդիկ սիրահարվում են իր կատվին առաջին հայացքից, նույնիսկ այն ժամանակ, երբ նրան համարում են այլամդակ: Իր «Բարկացած կատու» մականունը նա ստացել է ի ծնե թերության պատճառով, որը նրա մռութին տալիս է «բարկացածի» տեսք:

Վերջերս այս կատուն դարձել է «Grumppuccino» սառը սուրճի «դեմքը»:
    Դիտվել է 351 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394