Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Փառատոնի կազմակերպիչները անհանգստացած են հնարավոր սադրանքներից

12.09.2014


Այսօր Մոսկվայում տեղի է ունեցել ռուսերեն լեզվով նկարահանված ոչ խաղարկային կինոնկարների «Արթդոքֆեստ» փառատոնի բացում: Այդ մասին «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Փառատոնի ծրագրում ավանդաբար ընդգրկվում են կյանքի ամենատարբեր ոլորտներին անդրադարձող ռուսալեզու կինոնկարներ, որոնք արտադրվել են ոչ միայն Ռուսաստանում, այլև աշխարհի այլ երկրներում:

Բացի ռուսաստանցի հեղինակներից, իրենց ֆիլմերով փառատոնին մասնակցում են բրիտանացի կինոռեժիսոր Էնթոնի Բաթսը՝ իր «ԴԺՀ. Զարմանալի պատմություն ինքնագործ երկրի մասին» ֆիլմով, որն անդրադառնում Դնեպրոպետրովսկի ինքնահռչակ հանրապետության պատմությանը, էստոնացի ռեժիսորներ Միելիսա Մուխան և Քրիստինա Նորմանը Պրիդնեստրովիեի հանրապետության մասին կինոժապավենով:

Ասենք, որ ընդհանուր առմամբ փառատոնում կցուցադրվի 21 վավերագրական կինոժապավեն:

Ըստ փառատոնի ավանդության, կկազմակերպվի նաև անցած մեկ տարվա լավագույն հեռուստատեսային և լիամետրաժ վավերագրական ֆիլմերի ցուցադրություն:

Նշենք, որ փառատոնի մասնակիցները անհանգիստ են, որ ֆիլմերի ցուցադրությունների ժամանակ կարող են լինել սադրանքներ: Այդ պատճառով «Ֆորմուլա կինո Գորիզոնտ» կինոթատրոնում և «Ֆորմուլա» կինոակումբում, որոնցում կընթանա միջոցառումը, անվտանգության ապահովման ուղությամբ ձեռնարկվել են լրացուցիչ քայլեր:

Փառատոնը կավարտվի դեկտեմբերի 17-ին: Փակման արարողության ժամանակ կհայտարարվեն հաղթողների անունները, որոնց էլ կհանձնվի համառուսաստանյան ոչ խաղարկային կինոյի և հեռուստատեսության ոլորտի փառատոնի գլխավոր մրցանակը՝ «Դափնու ճյուղ»-ը:
    Դիտվել է 496 անգամ