Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Դիմա Բիլանը և Տիմոտին որոշել են մենամարտել թմրանյութի փորձաքննության միջոցով

12.09.2014


ՌԴ Առողջապահության նախարարության գլխավոր նարկոփորձագետ, Մոսկվայի թմրաբանության գիտագործնական կենտրոնի տնօրեն Եվգենի Բրյուն կոչ է արել շոու-բիզնեսին «մաքրել իր շարքերը» այն արտիստներից, ովքեր օգտագործում են հոգեմետ նյութեր: Այդ մասին «Interfax»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

« Ես կրկին կոչ եմ անում շոու-բիզնեսին, որպեսզի մեր բեմերը, հեռուստատեսությունն ազատվեն հոգեմետ նյութեր օգտագործողներից: Նույնիսկ տնտեսապես շահավետ է ունենալ առողջ արտիստ, երգիչ, քան հիվանդ և ջարդոտված»,- հայտարարել է Բրյունը Մոսկվայի քաղաքային դումայում կայացած նիստում:

Նա քաղաքի օրենսդիրներին կոչ է արել համանման խնդրանքով դիմել պրոդյուսերներին, որպեսզի նրանք նույնպես այդ հարցով ազդեն շոու-բիզնեսի վրա:

Բրյունը հիշեցրել է երգիչներ Դիմա Բիլանի և Տիմոտիի միջև վերջերս տեղի ունեցած կոնֆլիկտի մասին: Տիմոտին Բիլանին մեղադրել է համերգներից մեկի ժամանակ թմրանյութ օգտագործելու մեջ:
«Նրանք որոշել են մենամարտել թմրանյութի փորձաքննություն անցնելու միջոցով: Տիմոտին եկել է մեր մոտ, անցել փորձաքննություն և ստացել բացասական արդյունք: Նա մաքուր է եղել»,- ասել է Բրյունը:

Դրա հետ միաժամանակ գլխավոր նարկոլոգը նշել է, որ ինքը չի հաղորդակցվել Բիլանի հետ, այդ պատճառով նրա կողմից թմրանյութերի օգտագործման հարցը չի քննարկվում:

«Մենք Տիմոտիի հետ տեսագրել ենք ուղերձ, պրոդյուսերներին կոչ արել, որպեսզի նրանք բեմ չթողնեն այն մարդկանց, ում մասին հայտնի է, որ օգտագործում են հոգեմետ նյութեր: Սակայն մեր կոչին ոչ մեկը չի արձագանքել»,- ավելացրել է Բրյունը:
    Դիտվել է 367 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221