Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Եվրոպայում բացվել է ռոքնռոլի արքային նվիրված ամենախոշոր ցուցահանդեսը

12.12.2014


Լոնդոնի «Օ2» ցուցահանդեսային կենտրոնում բացվում է ռոքնռոլի արքա Էլվիս Պրեսլիին նվիրված Եվրոպայում երբևէ կայացած ցուցահանդեսներից ամենախոշորը: Այդ մասին ցուցադրության պատասխանատու Դևիդ Ուեյդի խոսքը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ին:

Ցուցահանդեսը, որ գործելու է մինչև 2015 թ.-ի օգոստոս, ըստ կազակերպիչների կայցելի մոտ 100 հազար այցելու: «Թեև Պրեսլիի մահվան օրից անցել է 35 տարի, բայց և այնպես նրա աստղը շարունակում է վառվել: Դրա հերթական հաստատումն այն է, որ այս ցուցահանդեսի տոմսերը վաճառվում են ինչպես տաք կարկանդակներ: Չնայած անցած տարիներին, մարդկանց հետաքրքրում է «արքայի» կերպարը՝ լինի ԱՄՆ-ում, Եվրոպայում, թե մեկ այլ տարածաշրջանում»,- ասել է Ուեյդը:

Ցուցահանդեսում ներկայացված են Էլվիսի ավելի քան 300 անձնական իրեր, որոնցից շատերը երբեք դուրս չէին հանվել Թենեսի նահանգի Մոմֆիս քաղաքում գտնվող նրա կալվածքից՝ «Գրեյսլենդից», որտեղ 1957 թ.-ից մինչև իր մահը (1977թ.) ապրել է երգիչը և. որտեղ այժմ գործում է որպես նրա տուն թանգարան: : Ցուցանմուշների մեջ են Պրեսլիի կողմից իր մորը նվիրած վառ-վարդագույն «Cadillac»-ը, «American Eagle» կամբինիզոնը, որով հանդես է եկել «Aloha from Hawaii» համերգի ժամանակ, այն սեղանը, որի վրա Էլվիսն ամերիկյան բիլիարդ է խաղացել «The Beatles» համույթի անդամների հետ:

Ցուցահանդեսի նպատակն է այցելուներին ներկայացնել ոչ միայն Էլվիս Պրեսլիին որպես երգիչ, այլև որպես մարդ: «Այդ պատճառով էլ ցուցադրանքում մեծ տեղ են զբաղեցրել երգչի անձնական իրերը: Այդ մանրուքները հնարավորություն են տալիս նորովի տեսնել նրա մարդկային կողմերը, բացահայտել նրա բնավորության անսպասելի կողմերը»,- նշել է Ուեյդը:
    Դիտվել է 352 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293