Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ռեպերներ` ընդդիմադիր շարժում ստեղծելու համար

12.13.2014

Միջազգային զարգացման գործակալությունը, որը մտնում է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի կառուցվածքի մեջ, հավաքագրել է Կուբայի Ռեպ-կատարողներին՝ կղզում ընդդիմադիր շարժում ստեղծելու նպատակով: Այդ մասին «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «rg.ru»-ին:

Գաղտնի ծրագրի իրականացումը, գործակալության դրածո ընկերությունների միջոցով, սկսվել է 2009 թ.-ին, հաղորդում է լրատվամիջոցը: Հենց այդ ժամանակ ԱՄՆ-ում հիմնավորված «Creative Associates International» (CAI) ընկերությունը երրորդ անձանց օժանդակությամբ սկսեց Կուբայում առաջ քաշել «Los Aldeanos» հիպ-հոպ խմբին: Բացի այդ, CAI-ն շահագրգռում էր այլ արտիստների հանդես գալ «Los Aldeanos»-ի հետ: Դրա համար ընկերությունն իբր թե ԱՄՆ-ից ստանում էր մի քանի միլիոն դոլար:

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից վարձված ըկերությունները օգնել են նաև այլ ռեպերների և ֆինանսավորել են երաժշտական փառատոն, որի նպատակն է եղել նոր գաղափարների առաջ քաշումը:

Ինչպես նշում են լրատվամիջոցները, որոշ ժամանակ անց Կուբայի իշխանությունները սկսել են ձերբակալել գաղտնի գործողության մասնակիցներին և Վաշինգթոնը փակել է ծրագիրը, որը գոյություն ուներ ավելի քան 2 տարի:
    Դիտվել է 355 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277