Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Սիդնեյի օպերան տարհանվել է ահաբեկչության պատճառով

12.15.2014

Համաշխարհային համբավ վայելող Սիդնեյի հայտնի օպերային թատրոնն այսօր ստիպված է եղել տարհանվել: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով մի շարք ռուսական լրատվամիջոցների:

Պատճառը Երևանի ժամանակով մոտ 01:00-ին այստեղ տեղ գտած ահաբեկչական գործողությունն է: Լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Սիդնեյի օպերայի շենքը ընդամենը մի քանի հարյուր մետր է հեռու «Lindt» խանութ-սրճարանից, որտեղ տեղ են գտել այդ դրամատիկ իրադարձությունները:

Հիշեցնենք, որ խանութ-սրճարանի 30 այցելուներին որպես պատանդ գերած ահաբեկիչների թիվը ոստիկանությանը դեռ չի հաջողվել պարզել: Միայն ենթադրվում է, որ նրանցից մեկը, ըստ ամենայնի, ծնունդով իրանցի Մանթեղի Բուրջերդինն է, որի լուսանկարը հրապարակվել են լրատվամիջոցների կողմից:

«РИА Новости»-ին Մոսկվայի ժամանակով 18;18-ին օպերատիվ գլխագրով տարածել է տեղեկատվություն այն մասին, որ «Սիդնեյի ոստիկանությունը սկսել է սրճարանի գրոհը, որտեղ բռնի պահվում են պատանդները»:


    Դիտվել է 838 անգամ