Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Անձնական դրամային խառնվում է մոտեցող պատմական աղետը

12.16.2014

Մոսկվայում «Ստանիսլավսկու թատերաշրջան» փառատոնի այս տարվա հիմնական ծրրագրով նախատեսված վերջին ներկայացումը Չեխովի «Բալենու այգին» է՝ նշանավոր ռեժիսոր Լև Դոդինի բեմադրությամբ: Այդ մասին «1tv.ru»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Ըստ նոր բեմադրական տարբերակի չեխովյան պիեսի գործողությունները չեն սահմանափակվում միայն բեմով և ծավալվող իրադարձությունների մասնակից են դառնում նաև հանդիսատեսները: Ի դեպ, թատերախումբը պիեսի մթնոլորտում իրեն զգալու համար փորձեր է արել նույնիսկ գերմանական ու ռուսական գեղեցիկ այգիներում:

Ներկայացման գլխավոր հերոսուհիներից մեկը՝ Ռանևսկայան բալենու այգու մասին խոսում է որոշակի վերամբարձ տոնով, ընդունում է համր կինոյի աստղի նման գեղեցիկ դիրքեր: Բայց, հենց այդ պահին էլ, ասես, ինքն իր վրա ծիծաղում է: Իսկ պիեսի մեկ այլ հերոս՝ Գաևը, չգիտես թե ինչու, նրա խոսքերի հաստատումը փնտրում է հանրագիտարանում: Նույնիսկ, այստեղ նրանց այգին հիշատակվում է, դե հենց այնպես, «մի՞թե կարելի է այն հատել» տարբերակով: Վաճառական Լոպախինը, կարծես չի նկատում նրանց սիրով ներծծված այդ ոչ գործնականությունը: Իսկ գունավոր կինոնկարահանած ծառերի շարքերը միայն ֆոն են դառնում նրա բիզնես-պլանի համար:

Լև Դոդինը երկրորդ անգամ է անդրադառնում «Բալենու այգու» թեմային: Առաջին տարբերակը նա բեմադրել է 20 տարի առաջ:

«Իմ համար առաջին ներկայացումը շատ բան էր նշանակում և ես չեմ դադարել մտածելը, թե ինչը ստացվեց և ինչը՝ ոչ, ինչը լսվեց, և ինչը՝ ոչ: Եվ երկրորդ, Չեխովն այնպիսի հեղինակ է, ում միջոցով հաճախ ես ստուգում կյանքը»,- նշել է Սանկտ-Պետերբուրգի ակադեմիական փոքր թատրոն-Եվրոպայի թատրոնի գեղարվեստական ղեկավար Լև Դոդինը:

Այդ կալվածքի բնակիչների ողբերգությունը Դոդինի կողմից նման մեկնաբանությամբ ներկայացնելը ստանում է նոր իմաստ՝ յուրաքանչյուր անձնական դրամային խառնվում է անխուսափելիորեն մոտեցող պատմական աղետը:

«Սա կոնկրետ մարդկանց փոխհարաբերությունների պատմություն չի, ողբերգություն չի, սեր չի: Պատմության ալիքը հարձակվում է ավազի վրա, իսկ նրանք, բոլոր ավազահատիկները գտնվում են ժամաակի հոսանքի իշխանության ներքո»,- նշել է դերասաուհի Քսենյա Ռապպոպորտը:

«Բալենու այգու» նոր տարբերակը Լև Դոդինը բեմից փոխադրել է հանդիսասրահ: Օրինակ, բիլիարդի սեղանը, կողքին՝ այգու աստիճանները, իսկ մեկ այլ կողմում հին կինոցուցադրման սարքը: Մի փոքր տարօրինակ զգացողություն. Դերասանների ու հանդիսատեսների միջև չկա տարածություն: Հանդիսատեսները կարծես Ռանևսկայայի կալվածքում հյուր են եկել, կարծես լինեն չեխովյան պիեսի հերոսներ:

Գործողության այսպիսի տեղափոխությունը ունի իր ենթատեքստը: Պիեսի հերոսներն իրար ունկնդրում, բայց չեն լսում միմյանց, իսկ միմյանցից թաթերական հարթակներով այլևս չբաժանված հանդիսատեսներն ու դերասանները, ըստ ռեժիսորի մտահղացման, սկսում են այլ կերպ խոսել ընկալել միմյանց:

Պիեսը չի փոխվել, սակայն կարծես այն ընթերցում են խոշորացույցի օգնությամբ. Վարյայի և Լոպախինի սերը այսօրվա բեմադրության մեջ առաջին պլանում է: Սերը փոխադարձ է, սակայն դատապարտված: Երկու աշխարհների մարդիկ երբեք չեն կարող միմյանց հետ լինել: Ամեն ինչով հանդերձ, գործարար-նյութապաշտ Լոպախինի կերպարը այնքան էլ միանշանակ չի: «Պիեսի ամենից ողբերգական կերպարներից մեկը»,- այս բնութագիրն է տվել իր կերտած հերոսին Դանիլա Կոզլովսկին:

«Ստացվել է, անհավանականորեն չեխովյան պատմություն իր ճաշակով, բնույթով, իր նկարագրով»,- նշել է դերասանուհի Ելիզավետա Բոյարսկայան:
    Դիտվել է 921 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ