Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Նախարարն ասել է, որ չեն ֆինանսավորի «պատմության և մեր նախնիների գործերի վրա» թքող նախագծերը

12.16.2014

ՌԴ մշակույթի նախարարությունը մտադիր է կենտրոնանալ ռուսական և խորհրդային գրականության էկրանավորմանն օժանդակություն ցուցաբերելու, ինչպես նաև պատմական և ռազմա-հայրենասիրական կինոնկարների վրա, որոնք «ծառայում են հասարակության մշակութային, բարոյական և հոգևոր վերածննդին»,- Պետդումայում անցկացվող կառավարության ժամի շրջանակներում հայտարարել է Ռուսաստանի մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին: Այդ մասին «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Գերատեսչության ղեկավարը հաղորդել է, որ Մեծ հայրենական պատերազմի հաղթանակի 70 –ամյակի կապակցությամբ նախատեսվում է նկարահանել 6 խաղարկային և 60 ոչ խաղարկային կինոնկարներ: Ֆիլմերից մեկը կլինի «28 պամֆիլովականները», որի արտադրության համար անհրաժեշտ գումարները հավաքվել է համացանցի միջոցով: Պլանավորվում է, որ ֆիլմի համար հատկացումներ կանեն նաև Ռուսաստանի և Ղազախստանի կառավարությունները: «Ղազախները կտրամադրեն 1 մլն դոլար, մենք՝ մեր կողմից կհատկացնենք դրամաշնորհ, որպեսզի հոբելյանի ժամանակ ի հայտ գա մեր սխրանքի մասին իրականությունը պատմող իսկական կինո: Որքան կարելի է լսել կեղծ պատմաբանների հայտարարությունները, որ նրանք (պանֆիլովականները) չեն եղել, նրանք այն չեն եղել, անհասկանալի է, թե նրանք ինչով են զբաղվել»,- նշել է Մեդինսկին:

Նա նաև ընդգծել է, որ իր ղեկավարած գերատեսչությունը մտադիր չի ֆինանսավորել այն նախագծերը, որոնք կրում են «բացահայտ սևացնող, հակապատմական բնույթ, որոնք թքում են մեր պատմության և մեր նախնիների գործերի վրա»:
    Դիտվել է 937 անգամ