Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Բանաստեղծի բուժումը կշարունակվի Մոսկվայում

12.16.2014


Դաշնային բժշկակենսաբանական գործակալության ինքնաթիռով Դոնի Ռոստովի հիվանդանոցից Մոսկվա տեղափոխված բանաստեղծ Եվգենի Եվտուշենկոյի վիճակը ըստ բժիշկների գնահատման կայուն միջին ծանրության է: Այդ մասին «Interfax»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Եվտուշենկոն իր հետագա բուժումը կշարունակի Մոսկվայի Բուրդենկոյի անվան նեյրովիրաբուժության գիտահետազոտական ինստիտուտում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ բանաստեղծն իրեն բավարար է զգում և մտադիր է վերադառնալ ԱՄՆ՝ իր մանկավարժական գործունեությանը:

    Դիտվել է 437 անգամ