Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մ. Ուգարով. «Կար 1-ը, դարձավ՝ 9-ը»

12.17.2014

Մոսկվայի «Տեատր. Դոկ» թատրոնը «Planeta.ru» կայքի միջոցով սկսել է ժողովրդական դրամահավաքի իր նախագիծը: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը:

Այդ առթիվ իրենց ընդունած հայտարարության մեջ թատերախմբի անդամները գրում են. «Մենք՝ «Տեատր. Դոկ»-ի թիմը, ստիպված ենք հեռանալ մեր տնից, որը 12 տարի կառուցում էինք և ամեն ինչ սկսել նոր տեղում՝ զրոյից: Մենք տոգորված ենք մեր ներկայացումները խաղալու և նորերի վրա աշխատելու վճռականությամբ: Մենք ցանկանում ենք «դոկ»-ի ստեղծման տարելիցի օրը՝ փետրվարի 14-ը, դիմավորել ոչ թե կորցրածի համար հեղվող արցունքներով և թախիծով, այլ՝ «Տեատր. Դոկ» թատրոնում»:

Հայտարարության մեջ նշվում է, որ ստեղծված իրավիճակը «թատրոնը կարող է հաղթահարել միայն» այն դեպքում, եթե յուրաքանչյուրը գնի «դոկ»-ի օժանդակության ակցիա, հատկապես բոնուսներ»:

Ռուսական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ թատրոնի այս ակցիան կշարունակվի 1,5 ամիս, որի ընթացքում նախատեսվում է հավաքել 500 հազար ռուբլի: Հայտարարության մեջ նշվում է, որ ֆինանսական միջոցներ են անհրաժեշտ նաև նոր բեմադրությունների համար:

Թերևս, շատերը չգիտեն, որ, ի տարբերություն եվրոպական երկրների Ռուսաստանում ինկվիզիցիա չի եղել շնորհիվ Նիլ Սորսկու և նրա հետևորդների և, որ Ռուսաստանն է աշխարհի առաջին երկիրը, որտեղ չեղյալ է համարվել մահապատիժը, այդ մասին նշում է «Տեատր. Դոկ»-ն իր հայտարարության մեջ և ավելացնում, որ թատրոնն այդ փաստը նախատեսում է իր նոր բեմադրությամբ ներկայացնել հանրությանը: Այդ նոր աշխատանքն ունենալու է ինտերակտիվ բնույթ և իրականացվելու է ոչ միայն թատերախմբի ուժերով, այլև պատմաբանների ու մշակութաբանների մասնակցությամբ:

Իսկ ընդհանուր առմամբ, «Տեատր. Դոկ» թատրոնը նախատեսում է 2015 թ.-ին հանդիսատեսին ներկայացնել 4 ինտերակտիվ և էլի մի շարք բեմադրություններ:

«Տեատր. Դոկ» թատրոնը ստեղծվել է 2002 թ.-ին մի քանի դրամատուրգների կողմից: Այն ոչ պետական, ոչ առևտրային, անկախ, կոլեկտիվ նախագիծ է: Շատ աշխատանքներ իրականացվում են կամավորականության սկզբունքով, առանց որևէ վարձատրության ակնկալիքի:

Այս թատրոնի բեմադրությունների մեծ մասը վավերագրական թատրոնի ժանրի աշխատանքներ են: Դա թատրոնի այն տեսակն է, որի ներկայացումները հիմնված են իրական տեքստերի և իրական մարդկային ճակատագրերի վրա: Այս ժանրը յուրահատուկ է, գոյություն ունի արվեստի և հրատապ սոցիալական անալիզի համատեղման արյունքում:

«Տեատր. Դոկ» թատրոնի ստեղծագործական խմբերը իրենց ներկայացումները ստեղծում են իրական մարդկանց հետ հանդիպումների արդյունքներով, որոնցում շոշափվում են ժամանակակից և բոլորին հուզող թեմաներ: Դրանց ընթացքում օգտագործվում են նաև սովորական քաղաքացիների այս կամ այն հարցի մասին վկայություններ և թատերական զանազան հնարքների համադրություններ:

Հիշեցնենք, որ 2014 թ.-ի հոկտեմբերի 15-ին հայտնի դարձավ, որ Մոսկվայի քաղաքապետարանի անշարժ գույքի դեպարտամենտը լուծարել է թատրոնի կողմից բնակելի շենքերից մեկի նկուղային հարկը «Տեատր. Դոկ» թատրոնին վարձակալությամբ տրամադրելու պայմանագիրը: Դրա արդյունքում թատերախումբը զրկվել է երկար ժամանակ իր համար հարթակ հանդիսացած տարածքից և մնացել է առանց տանիքի:

Ինչպես նշել է իր ֆեյսբուքյան էջում թատրոնի գեղարվեստական ղեկավարը, այժմ իրենք ստիպված են տեղաբաշխվել Մոսկվայի 9 թատերական հարթակների վրա: «Կար 1-ը, դարձավ՝ 9-ը»,- գրել է համացանցային իր էջում Մ. Ուգարովը:
    Դիտվել է 1128 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ