Ընթանում է ԱՊՀ անդամ երկրների երիտասարդ գիտնականների ու ստեղծագործողների 9-րդ ֆորումը12.17.2014
Մոսկվայում ընթանում է ԱՊՀ անդամ երկրների երիտասարդ գիտնականների ու ստեղծագործողների 9-րդ ֆորումը:
Միջոցառմանը մասնակցում են համագործակցության անդամ բոլոր երկրներից հրավիրված պատվիրակներ: Այդ մասին «tvkultura.ru»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
Ֆորումի մասնակիցներին իր ողջույն է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Նա իր ուղերձում հույս է հայտնել, որ այս հանդիպման և քննարկումների արդյունքում կբացահայտվեն նոր հեռանկարային նախաձեռնություններ:
Այս հավաքի թեման ԱՊՀ ընդհանուր հումանիտար տարածքի զարգացումը, համագործակցության նոր հեռանկարների բացահայտումն ու ժամանակի մարտահրավերների համար լուծումներ գտնելն է: