Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հակերները խափանել են Հյուսիս կորեական առաջնորդի մասին ֆիլմի պրեմիերան

12.17.2014


Կորեայի ժողովրդադեմոկրատական հանրապետության առաջնորդ Քիմ Չեն Ինի մասին «Հարցազրույց» ֆիլմի պրեմիերան, որ պետք է տեղի ունենար Նյու-Յորքում, հակերների սպառնալիքների պատճառով չի կայացել: Այդ մասին են հաղորդում մի շարք միջազգային և ռուսական լրատվամիջոցներ:

Սեթ Ռոգենի և Ջեյմս Ֆրանկոյի մասնակցությամբ կինոկատակերգությունը, ներկայացնում է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Քիմ Չեն Ինին: Այն ցուցադրում է, թե ինչպես երկու ամերիկացի լրագրողներ պատրաստվում են հարցազրույց ունենալ առաջնորդի հետ, սակայն ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունից հանձնարարություն են ստանում սպանել նրան:

Այս ֆիլմի սյուժեն դեռ ամռանից սկսել էր անհանգստացնել Հյուսիսային Կորեայի պաշտոնյաներին և նրանք ֆիլմը նկարահանող «Sony» ընկերությունից այն ժամանակ պահանջեցին դադարեցնել կինոնկարի արտադրությունը: Սակայն կինոնկարի արտադրությունն ավարտվեց և որոշվեց, որ այն կներկայացվի Նյու-Յորքում:

Դեռ նոյեմբեր ամսին հաղորդագրություններ էին տարածվում այն մասին, որ հակերները կոտրել են «Sony Pictures Entertainment» ընկերության համակարգչային ցանցը և ծրագրում են հարձակումներ գործելԱՄՆ-ի կինոթատրոնների վրա: Նրանք սպառնում էին, որ այն կինոթատրոններում, որոնցում կանցկացվի ֆիլմի պրեմիերան, իրենց հարձակումները «նման կլինեն 2001 թ.-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությանը»:

Այժմ Նյու-Յորքի ոստիկանությունը և Հետաքննությունների դաշնային բյուրոն ուսումնասիրում են «Խաղաղության պահապաններ» կոչվող հակերների հայտարարությունները, անցկացվում են օպերատիվ նախապատրաստական և կանխարգելիչ միջոցառումներ հակերների սպառնալիքները իրական հարթություն տեղափոխելու պարագաներում:
    Դիտվել է 443 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384